Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ժիրինովսկին բացեց փակագծերը

Ժիրինովսկին բացեց փակագծերը
17.02.2018 | 13:36

ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է փետրվարի 7-ին Սիրիայում տեղի ունեցած միջադեպին, երբ ամերիկյան ավիահարվածի հետևանքով բազմաթիվ ռուս վարձկաններ էին զոհվել:

«Սիրիայում մեծ խումբ է զոհվել: Այրիներ են մնացել: Կարևոր չէ, որ նրանք պաշտոնապես զինծառայողներ չէին, նրանք մերն էին, ռուս տղամարդիկ էին: 300 ընտանիք մնաց առանց հոր, առանց ամուսնու»,- ասել է Ժիրինովսկին: ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է 5 ռուսի զոհվելու փաստը: Ռուսական և ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են 11-ից մինչև մի քանի հարյուր զոհի մասին:

Դիտվել է՝ 1624

Մեկնաբանություններ