Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները Մյունխենում քննարկել են միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները Մյունխենում քննարկել են միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր
19.02.2018 | 00:27

Փետրվարի 18-ին Մյունխենում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Նախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի լայն շրջանակի, ենթակառուցվածքային նախագծերին առնչվող հարցերի: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական համատեղ նիստը նախատեսված է գումարել Երևանում: Նախարարները քննարկել են միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ