ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Իրանական ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են

Իրանական ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
19.02.2018 | 00:31

Իրանի Սպահան նահանգում կործանված «Ասեման Ավիաուղիներ» ընկերության ATR 72 ինքնաթիռի բոլոր՝ 66 ուղևորները համարվում են զոհված` հայտարարել է ավիաընկերության խոսնակ Մոհամադ Թաղի Թաբաթաբայը. թեպետ ԻՍՆԱ գործակալությանն ասել է․«Մենք դեռևս չենք կարողացել հասնել ինքնաթիռի անկման վայր, այդ պատճառով չենք կարող հաստատել, որ բոլոր ուղևորները հաստատապես զոհվել են»: Թեհրանից Յասուջ ուղևորվող ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել ATR 72-ի կործանման պատճառ: Եղանակային վատ պայմանների պատճառով ուղղաթիռով դեպքի վայր հասնել չի հաջողվել: Իրանական կարմիր մահիկը տեղեկացրել է, որ 12 փրկարարական խմբեր ուղևորվում են ինքնաթիռի կործանման վայր։


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին՝ ինքնաթիռի աղետի կապակցությամբ: Նա խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին։
«Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին», ֊ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ