Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Անհայտ անձը Կիզլյարի եկեղեցում կրակ է բացել

Անհայտ անձը Կիզլյարի եկեղեցում կրակ է բացել
19.02.2018 | 14:02

Դաղստանի Կիզլյար քաղաքում անհայտ անձը կրակ է բացել Բարեկենդանը տոնողների ուղղությամբ: 4 մարդ է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են: Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլը խորապես ցնցված է Կիզլյարի ուղղափառ եկեղեցու ծխականների սպանությամբ:

Պատրիարքը Մեծ պահքի նախօրին իրականացված հրեշավոր հանցանքը սադրանք է գնահատում, որն ուղղված է հարյուրամյակներ շարունակ Կովկասում համերաշխության մեջ ապրած ուղղափառների և մահմեդականների առճակատմանը: Ռուս եկեղեցին խոր անհանգստություն է հայտնում և պնդում, որ այս հանցագործությունը հետաքննվի առավել մանրամասն:

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ