Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանը միջուկային գործարքի խախտմանը պատասխան կտա

Իրանը միջուկային գործարքի խախտմանը պատասխան կտա
19.02.2018 | 14:03

Թեհրանը կպատասխանի, եթե Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակներում իր շահերը չապահովվեն` հայտարարել է ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: «Ես կարող եմ հավաստիացնել, որ եթե Իրանի շահերը չապահովվեն, Իրանը կպատասխանի: Եվ պատասխանն այնքան լուրջ կլինի, որ մարդիկ կզղջան: Մենք չենք լինի համաձայնագիրն առաջինը խախտողը»,- Մյունխենյան անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Զարիֆը:

ԱՄՆ-ի նախագահը ասել էր, որ Սպիտակ տունը կաշխատի Իրանի հետ միջազգային համաձայնագրի լուրջ թերությունների շտկման ուղղությամբ: Թրամփը սպառնացել էր, որ եթե Կոնգրեսի և դաշնակիցների հետ երկխոսության ճանապարհով հնարավոր չլինի շտկել գործարքը, այն կչեղարկվի:

Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ