Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփ. Մոսկվան ծիծաղում է մեզ վրա

Թրամփ. Մոսկվան ծիծաղում է մեզ վրա
19.02.2018 | 14:05

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության հարցով սկանդալային հետաքննությանը: Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ-ը, փորձելով ապացուցել, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին, ծիծաղի առարկա է դարձել Մոսկվայի համար: Իր թվիթերում նա գրել է. «Եթե Ռուսաստանի նպատակն ԱՄՆ-ում անհամաձայնության, պառակտման և քաոսի ստեղծումն էր, նրանք իրագործեցին իրենց ամենահամարձակ երազանքները՝ հաշվի առնելով միջամտության թեմայով լսումները, հետաքննություններն ու կուսակցական ատելությունը»: Այս գրառմանը նախորդել էր նույն թեմայի վերաբերյալ մեկ այլ «թվիթ». «Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը չի միջամտել ընտրություններին:


Ես ասել եմ, որ «դա կարող է լինել Ռուսաստանը, Չինաստանը, որևէ այլ երկիր կամ խմբավորում կամ, գուցե, դա կարող է լինել 400 ֆունտ քաշով (181 կգ) մի տաղանդ, որն անկողնում պառկած խաղում էր իր համակարգչով: Ռուսական սուտն այն էր, որ Թրամփի շտաբը պայմանավորված է եղել Ռուսաստանի հետ: Դա երբեք չի եղել»:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ