Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը փետրվարի 25-ին կայցելի Կատալոնիա: Նա մտադիր է մասնակցել Բարսելոնում անցկացվող Mobile World Congress ամենամյա համաժողովի ընթրիքին: Ֆելիպե VI-ը վերջին անգամ Կատալոնիա էր այցելել 2017-ի օգոստոսի 27-ին՝ Բարսելոնում և Կամբրիլսում ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին: