«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Զարիֆը «կրկես» է անվանել Նեթանյահուի ելույթը

Զարիֆը «կրկես» է անվանել Նեթանյահուի ելույթը
19.02.2018 | 14:14

Իրանի ԱԳՆ նախարար Ջավադ Զարիֆը «կրկես» է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը Մյունխենի ավտանգության համաժողովում, որի ընթացքում նա անօդաչու թռչող սարքի բեկոր է ցուցադրել, որ իսրայելցի զինվորականները խփել են փետրվարի 10-ի գիշերը։

«Պարոն Զարիֆ, դուք ճանաչու՞մ եք,- հարցրել է նա իրանցի նախարարին, որ դահլիճում չի եղել։- Սա ձերն է»։ Զարիֆը չի մեկնաբանել Նեթանյահուի հայտարարությունը, չնայած հիշատակել է։ «Որոշ հարևաններ այստեղ ելույթ ունենալու հնարավորությունը օգտագործել են, որ Իրանի հասցեին մեղադրանքներ հնչեցնեն,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։- Այսօր առավոտ մենք շոուի ականատեսը դարձանք, ես կասեի մուլտիպլիկացիոն կրկեսի, որը պատասխանի արժանի չէ»։ Թեհրանի դիրքորոշման համաձայն՝ Սիրիայում չկան իրանցի զինվորներ, միայն ռազմական խորհրդականներ են, որ ժամանել են Դամասկոսի խնդրանքով։ Իսրայելն այլ կարծիքի է։ Կառավարության անդամ Յուվալ Շտայնիցի խոսքերով՝ անօդաչուն, որ խփվել է «Ապաչ» ուղղաթիռով, Հորդանան գետի հովտում, ամերիկյան RQ-170 դրոնի պատճենն է, որը իրանցիները զավթել էին 2011-ին։

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ