ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Քրդերը հաստատել են սիրիական բանակի՝ Աֆրին մտնելու պայմանավորվածությունը

Քրդերը հաստատել են սիրիական բանակի՝ Աֆրին մտնելու պայմանավորվածությունը
19.02.2018 | 14:15

Սիրիայի կառավարամետ բանակը ծրագրում է մուտք գործել քրդերի վերահսկած Աֆրին, որի համար մարտեր է վարում թուրքական բանակը։ Դամասկոսի հետ համաձայնագիրը հաստատել է քրդական իշխանությունների ներկայացուցիչը։


Դամասկոսը զորքեր կմտցնի Աֆրինի տարածք՝ «Թուրքիայի հարձակումը հետ մղելու համար»։ Աֆրինի կառավարության խորհրդական Բադրան Չիա Կուրդի խոսքով՝ Դամասկոսի բանակային ստորաբաժանումները կտեղակայվեն Թուրքիայի հետ սահմանակից որոշ տարածքների երկայնքով։ «Զորքերը կարող են տարածաշրջան մտնել առաջիկա 2 օրը»,- ասել է Կուրդը։

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ