Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իրանը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում

Իրանը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում
19.02.2018 | 14:16

Թեհրանը կողմ է Պարսից ծոցում անվտանգության ամրապնդմանը և չի ձգտում տարածաշրջանում հեգեմոնիայի` Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ «Իրանը հավատում է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգությունը պահանջում է նոր ճարտարապետություն, մենք պետք է աշխատենք տարածաշրջանն ամրապնդելու ուղղությամբ, ոչ թե պարզապես աջակցենք ավելի ուժեղներին։ Մենք չենք ուզում հեգեմոն դառնալ։ Հեգեմոնների դարաշրջանն արդեն ավարտվել է»,- ասել է նա։ Զարիֆի խոսքով՝ «անհրաժեշտ է հարգել տարածաշրջանի բոլոր կողմերի շահերը, դա կայունության նախադրյալ է»։

«Պետք է սկսել երկխոսություն, ոչ թե ճգնաժամի տպավորություն ստեղծել»,- նշել է Զարիֆը։ Նախարարը նաև ասել է, որ Պարսից ծոցի երկրները պետք է վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկեն, որոնք կարող են հանգեցնել չհարձակման մասին համաձայնագրի կնքման։ «Մենք հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ են տարածաշրջանում վստահության ամրապնդման միջոցներ՝ համատեղ ռազմական այցերից մինչև զորավարժությունների անցկացման մասին ծանուցելը, սպառազինության և զենքի գնման բնագավառում թափանցիկության միջոցներից մինչև ռազմական ծախսերի կրճատում»,- ասել է նա։ «Այս ամենը կարող է հանգեցնել, և ես հուսով եմ, որ դա տեղի կունենա ոչ հեռու ապագայում, չհարձակման մասին տարածաշրջանային համաձայնագրի»,- նշել է Զարիֆը։ «Մենք կարող ենք սկսել ավելի պարզ հարցերից՝ տուրիզմից, համատեղ ներդրումներից կամ էլ նույնիսկ համատեղ նպատակային խմբերից, օրինակ, միջուկային անվտանգության ապահովման գծով, ներառյալ՝ շրջակա միջավայրի աղտոտման հարցերը։ Դա կարող է ներառել աղետների հետևանքների վերացումը»,- կարծում է նա։ «Ես Պարսից ծոցի տարածաշրջանում իմ գործընկերներին կոչ եմ անում միանալ Իրանին այս առաջարկի իրականացման առումով»,- շեշտել է ԱԳ նախարարը: Զարիֆը կարծում է, որ հավաքական ջանքերն անհրաժեշտ են Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղությանը հասնելու համար, այլապես իրավիճակը կվերաճի քաոսի ամբողջ աշխարհում։


«Ցանկանում եմ ընդգծել, որ եթե չլինեն Պարսից ծոցում խաղաղության գծով հավաքական ջանքեր, կարող է քաոս սկսվել և ավելի վատ։ Այդ քաոսը փոխկապակցված աշխարհում շատ արագ կվերաճի քաոսի ամբողջ աշխարհում»,- ասել է Զարիֆը։

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ