ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Լավրով. Երրորդ ուժերը փորձում են օգտագործել քրդերին

Լավրով. Երրորդ ուժերը փորձում են օգտագործել քրդերին
19.02.2018 | 21:45

«Ռուսաստանը լիովին աջակցում է քրդերի ձգտումներին, սակայն երրորդ ուժերը փորձում են նրանց օգտագործել սեփական աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար»` Մոսկվայում, «Վալդայ» ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով` «այդ երրորդ ուժերի քայլերը որևէ ընդհանրություն չունեն քրդերի իրական շահերի հետ»:


Լավրովն ասել է, որ Ռուսաստանը, Իրանը և Սիրիան հանդես են եկել քրդաբնակ Աֆրինում իրադրության կարգավորման համատեղ առաջարկներով: «Հուսով ենք, որ իրադրությունն այնտեղ կհանգուցալուծվի»,- նշել է Սերգեյ Լավրովը:

Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ