Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Լավրով. ԱՄՆ-ը զինել է քրդերին՝ արհամարհելով Թուրքիայի դիրքորոշումը

Լավրով. ԱՄՆ-ը զինել է քրդերին՝ արհամարհելով Թուրքիայի դիրքորոշումը
19.02.2018 | 21:52

ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը երկար ժամանակ զինել է Սիրիայի քրդերին՝ արհամարհելով Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը։ Euronews-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է «հավերժ» մնալ Սիրիայում՝ սիրիական հակամարտության հենց սկզբից «խաղադրույք» կատարելով Սիրիայի քրդական ջոկատների վրա:


Լավրովը ասել է, որ թուրքական ԶՈՒ-ի կողմից քուրդ զինյալների դեմ Սիրիայի Աֆրին շրջանում ռազմական գործողությունն իր համար անակնկալ չէր: «Թուրքերը պարբերաբար հայտարարել են, որ կանեն ամեն ինչ, որ թուրք-սիրիական սահմանի նկատմամբ վերահսկողությունը չլինի քրդերի ձեռքում: ՈՒ չնայած այդ ամենին՝ ԱՄՆ-ը ինտենսիվորեն զինել է քրդերին՝ արհամարհելով Թուրքիայի դիրքորոշումը: Անկարայի բազմաթիվ զգուշացումներն այս առումով Վաշինգտոնի մի ականջից մտել, մյուսից դուրս են եկել»,- ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ