«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ստոլտենբերգ. Եվրոպական ռազմական միությունը չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին

Ստոլտենբերգ. Եվրոպական ռազմական միությունը չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին
19.02.2018 | 21:53

Եվրոպական ռազմական միությունը չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին` հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Bild-ի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ անվտանգության և պաշտպանության հարցերով ինտենսիվ համագործակցությունը կուժեղացնի ՆԱՏՕ-ն, սակայն չի դառնա մրցակից։

«ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ՆԱՏՕ-ի շրջանակում պաշտպանական ծախսերի 80 տոկոսը կստացվի այն երկրներից, որոնք դաշինքի անդամ չեն։ Պաշտպանությանն ուղղված ԵՄ ջանքերը ՆԱՏՕ-ին այլընտրանք չեն»,- ընդգծել է Ստոլտենբերգը։

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ