Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զաքիր Հասանով. «Պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի»

Զաքիր Հասանով. «Պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի»
20.02.2018 | 14:35

«Երբ երկու զինված բանակներ կանգնած են դեմ դիմաց ճակատային գծում, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի»` հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ:

APA-ի փոխանցմամբ, Հասանովը նշել է․ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքների հետաքննությամբ զբաղվելու փոխարեն, լավ կլիներ, եթե միջազգային կառույցները ջանքեր գործադրեն այդ հակամարտության բուն պատճառների վերացման համար»:


ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում գրել է «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին հայտարարությունից հետո միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսել է Հասանովին կրկին ուժի կիրառման սպառնալիքով հանդես գալ»:

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ