Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ենս Ստոլտենբերգ. Ռուսաստանը միջուկային սպառազենի մրցավազք է հրահրում

Ենս Ստոլտենբերգ. Ռուսաստանը միջուկային սպառազենի մրցավազք է հրահրում
20.02.2018 | 14:41

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի փոխանցմամբ, Ռուսաստանը ստեղծում է միջին հեռահարության նոր հրթիռ, դա հակասում է միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրին և կարող է հրահրել միջուկային սպառազինությունների նոր մրցավազք:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանն արդիականացնում միջուկային կարողությունները, զարգացնում միջուկային սպառազենը և ռազմական դոկտրինում առանձնահատուկ նոր տեղ տալիս այդ զենքին: Դա չի կարող չանհանգստացնել»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի անդամ ԱՄՆ-ը բացահայտել է նոր հրթիռ ստեղծելու ռուսների ծրագիրը, որ անհանգստացնում է ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին: Ենս Ստոլտենբերգը Մոսկվային կոչ է արել խստորեն հետևել Հին աշխարհի եվրոպական հատվածում նոր հրթիռներ չտեղակայելու պայմանագրի պահանջին, որը Եվրոպայում խաղաղություն ապահովելու կարևոր երաշխիքներից մեկն է: Միաժամանակ, Ստոլտենբերգը նշել է, որ ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Ռուսաստանը հետաքրքրված չեն սպառազենի նոր մրցավազքով:


Մոսկվայում մեղադրանքներով են արձագանքել ՆԱՏՕ-ի ղեկավարի ուղերձին:
ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը հայտարարել է, որ սպառազինությունների մրցավազքը հրահրում է ոչ թե Ռուսաստանը, այլ միջուկային նոր զինատեսակների ստեղծում ենթադրող ԱՄՆ պաշտպանական նոր ռազմավարությունը: «Տակավին վերջերս Վաշինգտոնը հրապարակել է պաշտպանական ռազմավարության և միջուկային դոկտրինի նոր տարբերակները: Այդ փաստաթղթերը, անկասկած, հարձակողական և նույնիսկ ագրեսիվ բնույթ ունեն և չեն կարող հաշվի չառնվել Ռուսաստանի նոր ռազմական շինարարության հայեցակարգում: Մենք դա գնահատում ենք որպես սպառազինությունների մրցավազք սկսելու յուրօրինակ հրավեր»,- ասել է Շամանովը:

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ