Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դավիթ Հարությունյան. Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի վճիռները տարեցտարի աճում են

Դավիթ Հարությունյան. Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի վճիռները տարեցտարի աճում են
20.02.2018 | 14:42

Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի վճիռները տարեցտարի աճում են` ասուլիսում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ «Տարեցտարի ՄԻԵԴ-ում ծանրաբեռնվածությունը մեծանում է, իսկ Հայաստանի դեմ վճիռները շատանում են. եթե 2013-ին կայացվել էր 2 վճիռ, 2016-17 թվականներին ունեցել ենք 27 վճիռ»,- հայտարարեց նախարարը։ Նրա խոսքով՝ այդ ցուցանիշը վկայում է, որ Հայաստանի քաղաքացիների իրավագիտակցությունը մեծանում է, փաստաբանության որակները զարգանում են։

«Սա նաև ցույց է տալիս այն, թե մենք ինչ արագությամբ ենք կատարում վճիռները»,- նկատեց պաշտոնյան։ Նրա խոսքով՝ ՄԻԵԴ վճիռները ենթադրում են երկու խումբ խնդիրներ՝ վճռի իրագործում՝ հօգուտ քաղաքացու և համակարգային փոփոխություններ։ «Երկիրը ՄԻԵԴ վճռից բխող համակարգային փոփոխություններով ուղղում է սխալը, որը եղել է մեր երկրում»,- նշեց նախարարը:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ