«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ սիրիական բանակը չպետք է մտնի Աֆրին

Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ սիրիական բանակը չպետք է մտնի Աֆրին
20.02.2018 | 14:44

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ շեշտել է, որ սիրիական բանակը չպետք է մտնի Աֆրին, հակառակ դեպքում՝ ոչ ցանկալի հետևանքներ կլինեն` հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Լրատվամիջոցները պնդում են, որ Պուտինը նշել է, թե ըմբռնումով է մոտենում այդ պահանջին: Էրդողանը նշել է, որ թուրքական ԶՈՒ-ն իր առջև դրված առաջադրանքը կատարում է վճռական ու նախապես ծրագրվածի համաձայն:

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ