«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Բոզդաղ. Եթե սիրիական բանակը մտնի Աֆրին, հետևանքը ծանր կլինի և Սիրիայի, և Թուրքիայի, և տարածաշրջանի համար

Բոզդաղ. Եթե սիրիական բանակը մտնի Աֆրին, հետևանքը ծանր կլինի և Սիրիայի, և Թուրքիայի, և տարածաշրջանի համար
20.02.2018 | 14:45

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հերքել է լուրերը, թե սիրիական բանակը կմտնի երկրի հյուսիսում գտնվող Աֆրին շրջան՝ հաջակցություն տեղի քրդական զինված ջոկատների, գրում է «Հուրիեթը»:


«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եթե նույնիսկ սիրիական լրատվամիջոցները նման լուր են տվել՝ իշխանություններն չեն հաստատել: Ըստ մեր անվտանգության ուժերի տեղեկատվության՝ սիրիական կողմը որևէ ռազմական ուժ Աֆրին չի ուղարկել, դրա մասին խոսք չկա: Մեր հետախուզությունն ու անվտանգության ուժերն ուշիուշով հետևում են այս լուրերին»,- ասել է Բոզդաղը՝ հավելելով, որ եթե, ամեն դեպքում, սիրիական բանակը մուտք գործի Աֆրին՝ «հետևանքը ծանր կլինի և Սիրիայի, և Թուրքիայի, և տարածաշրջանի համար»:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ