Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իրանն Իսրայելին կոչ է արել վերջ դնել Սիրիայի օդային տարածքը խախտելուն

Իրանն Իսրայելին կոչ է արել վերջ դնել Սիրիայի օդային տարածքը խախտելուն
20.02.2018 | 14:46

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է Սիրիայում Իսրայելի ագրեսիվ գործողություններին վերջ դնելու անհրաժեշտության մասին: «Ի՞նչ է տեղի ունեցել Սիրիայում այս շաբաթ: Իսրայելը խախտել է Սիրիայի օդային տարածքը մի քանի անգամ: Նրանք մշտապես ռմբակոծում են Սիրիայի տարածքը:

Վերջապես, երկար տարիներ անց սիրիացիներին հաջողվել է իսրայելական ինքնաթիռ խոցել»,- ասել է Զարիֆը «Վալդայ» ակումբի՝ Մերձավոր Արևելքի հարցերով միջազգային համաժողովի ժամանակ: «Իսրայելը խախտում է ինքնիշխան պետության օդային տարածքը: Դա պետք է կանգնեցնել: Մենք պետք է վերջ դնենք այդ ագրեսիային»,- ընդգծել է իրանցի նախարարը:

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ