Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էրդողանը հեռախոսել է Սաուդյան Արաբիայի թագավորի հետ

Էրդողանը հեռախոսել է Սաուդյան Արաբիայի թագավորի հետ
20.02.2018 | 14:49

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդի հետ` հայտնում է «Անադոլուն»: Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, Սիրիայի զարգացումներին: Նրանք խոսել են թուրքական զինուժի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությանը: Էրդողանն ու Սալմանը կարևորել են սիրիական ճգնաժամի հաղթահարման գործում համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ