Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պոլսո Պատրիարքարանի խնդիրները կքննարկեն Էջմիածնում

Պոլսո Պատրիարքարանի խնդիրները կքննարկեն Էջմիածնում
20.02.2018 | 14:52

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությանն առնչվող խնդիրներ, Հայ Եկեղեցու կառավարման արդյունավետության ու այլ հարցեր են քննարկվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում: Այն նախագահում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:


Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, ժողովը բացվել է Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության ու գնահատանքի խոսքն է ուղղել Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին։
Օրակարգում ընդգրկված են համազգային և ներեկեղեցական մի շարք հարցեր: Մասնավորաբար, քննարկվելու են նաև Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձի տոնախմբման, երիտասարդների շրջանում քարոզչական առաքելության զորացման մասին նյութեր։
Քառօրյա ժողովին կներկայացվի նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ու թեմերի 2017 թ. գործունեության տեղեկագիրը:

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ