«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ֆրանսիան ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում զերծ մնալ լարվածությունը մեծացնող որևէ հայտարարությունից կամ գործողությունից

Ֆրանսիան ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում զերծ մնալ լարվածությունը մեծացնող որևէ հայտարարությունից կամ գործողությունից
21.02.2018 | 13:03

Ֆրանսիան ամբողջությամբ ներգրավված է բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման որոնման գործում` հայտարարել է ԱԳՆ-ն` ի պատասխան հարցի՝ ո՞րն է Փարիզի դիրքորոշումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փետրվարի 8-ի հայտարարությունների առնչությամբ, թե Երևանը և Զանգեզուրը իրենց «պատմական տարածքներն են», և ադրբեջանցիները «պետք է վերադառնան այդ պատմական հողը»:

Ֆրանսիայի ԱԳՆ կայքի հաղորդագրությունը կոչ է արել հակամարտության կողմերին՝ բարեխղճորեն աշխատել բանակցություններով լուծում գտնելու ուղղությամբ, «հատկապես զերծ մնալով ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը»:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ