«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Սիրիայի կառավարամետ ուժերը մտել են Աֆրինի շրջան

Սիրիայի կառավարամետ ուժերը մտել են Աֆրինի շրջան
21.02.2018 | 13:05

Սիրիայի կառավարամետ ուժերը մտել են քրդաբնակ Աֆրինի շրջան:
Քրդերի «Ժողովրդական պաշտպանության ուժերը» երեկ հայտարարել էին, որ Սիրիայի կառավարությունը զինվորական ստորաբաժանումներ է ուղարկել Աֆրին, որ պետք է տեղակայվեն Թուրքիայի հետ սահմանին և հետ մղեն թուրքական բանակի հարձակումը:

Թուրքական ուժերն ի պատասխան ռմբակոծել են Սիրիայի կառավարամետ ուժերին Աֆրինում: «Անադոլուի» հաղորդմամբ, սիրիական ուժերը հետ են քաշվել նախազգուշացնող կրակոցներից հետո: Ըստ սիրիացի ակտիվիստների, թուրքական բանակը և Անկարայի աջակցությունը վայելող ապստամբները արդեն 40 գյուղ են գրավել Աֆրինում:

Դիտվել է՝ 1501

Մեկնաբանություններ