Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Սաթիկ Սեյրանյանը հանդիպել է Տարոն Մարգարյանին

Սաթիկ Սեյրանյանը հանդիպել է Տարոն Մարգարյանին
21.02.2018 | 13:07

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը իր նախաձեռնությամբ հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու առաջարկություններ ներկայացնելու Երևանի քաղաքապետի հանձնարարականի մանրամասները, փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում միջադեպի վերաբերյալ լրատվամիջոցների մտահոգությունները:

Լրագրողական համայնքի մտահոգությունները փոխանցելով Երևանի քաղաքապետին, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշել է. «Ձեզ հետ հանդիպելու նախաձեռնությանս նպատակն է նախ և առաջ պարզաբանում ստանալ, թե ո՞րն է եղել Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքների խոչընդոտման պատճառը և հնարավոր չէ՞ր այլ լուծում տալ իրավիճակին, որ չխոչընդոտվեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը: Կցանկանայի նաև ներկայացնել լրագրողական համայնքի օբյեկտիվ անհանգստություններն ու մտահոգությունները, որ առաջացել են քաղաքապետարանի հաղորդագրության հետևանքով, որ Ձեր հանձնարարությամբ կանոնակարգվելու է լրագրողների գործունեությունը քաղաքապետարանի շենքում: Հաշվի առնելով, որ ՏԻՄ մարմիններն ընտրովի մարմիններ են և պահանջում են կատարյալ թափանցիկություն, հաշվետվողականություն, իսկ լրատվամիջոցները միջնորդ օղակն են, որով հասարակությունը իրազեկվում է քաղաքապետարանի և ավագանու գործունեության մասին, այս հայտարարության թյուրըմբռնումը, ոչ լիարժեք իրագործումը, կարող է հասարակության և լրագրողական հանրության շրջանում, հաշվի առնելով ավագանու նիստում վերջերս տեղի ունեցած ծանր միջադեպը, ընկալվել որպես փորձ՝ խոչընդոտելու քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը, կոծկելով նիստերի ընթացքը, հետագայում խուսափելով աղմակահարույց որևէ այլ միջադեպից»:


Երևանի քաղաքապետը, կարևորելով հանդիպման նախաձեռնումը, անդրադարձավ վերջին օրերի դեպքերին և քաղաքապետարանի շենքի պահպանության և անցագրային կարգը կանոնակարգելու վերաբերյալ իր հանձնարարականին.
«Կարևորում եմ մեր այս հանդիպումը, քանի որ իմ հանձնարարականից հետո, կարծես, թյուրըմբռնում եղավ լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների շրջանում: Որոշ լրատվամիջոցներ մեկնաբանեցին իրենց գործունեության սահմանափակում, հատկապես ավագանու վերջին նիստում տեղի ունեցածից հետո: Անկեղծ լինեմ, վերջին օրերի դեպքերը մեզ ստիպեցին նորովի կազմակերպել լրագրողների և քաղաքապետարանի համագործակցության ձևաչափը, ինչը ոչ միայն չի խաթարելու թափանցիկության ապահովումը, այլև առավել արդյունավետ է դարձնելու քաղաքապետարանի և ԶԼՄ-ների համագործակցությունը: Եթե նկատել եք, իմ հանձնարարականը վերաբերում էր առհասարակ քաղաքապետարանի անցագրային կարգին, շենքի պահպանության հարցերին, քաղաքապետարանի և լրագրողների աշխատանքի կանոնակարգմանը:


Ինչ վերաբերում է փետրվարի 19-ի միջադեպին, քաղաքապետարանի շենքը ՀՀ կառավարության սահմանած պետական պահպանության ենթակա տարածքների ցանկում է և, ըստ այդմ, չէր պահպանվել շենք մտնելու կարգը` ոչ լրատվամիջոցների մեղքով: Սա հաշվի առնելով էլ լրատվական ծառայության պետը տեղում հայցել էր լրագրողների ներողամտությունը: Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. որոշ դեպքերում հենց նաև նրանց օգնությամբ են վերհանվում որոշակի խնդիրներ, որ միանշանակ անհրաժեշտ աջակցություն է քաղաքային իշխանությունների համար: Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիների առջև: Երևանի ավագանին էլ ընտրովի մարմին է, ու մենք պատասխանատու ենք նաև մեր ընտրողների առջև: Ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի, ինչը հարիր չէր Երևանի կառավարման բարձրագույն մարմնին»: Հանդիպման ավարտին, Երևանի քաղաքապետն ու Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը պայմանավորվեցին Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար աշխատանքների կազմակերպման պայմանների ստեղծման նախաձեռնությանը ներգրավել լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք իրենց առաջարկներով կնպաստեն առավել թափանցիկ, հարմարավետ և արդյունավետ աշխատանքների կազմակերպմանը, որից կշահի երևանցին։

Դիտվել է՝ 1661

Մեկնաբանություններ