Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՄԱԿ-ը կոչ է արել Թուրքիային դադարեցնել Աֆրինում ռազմական գործողությունը

ՄԱԿ-ը կոչ է արել Թուրքիային դադարեցնել Աֆրինում ռազմական գործողությունը
21.02.2018 | 13:09

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը կոչ է արել Թուրքիային դադարեցնել Սիրիայի հյուսիսի Աֆրին շրջանում շարունակվող ռազմական գործողությունը:

«Պետք է անհապաղ դադարեցնել այդ ռազմական գործողությունները: Որքան շատ զինված բախում, այդքան նվազում է օգնության կարիք ունեցող մարդկանց հասանելիության հնարավորությունը: Աֆրինում կամ Արևելյան Դուտայում այդ ռազմական գործողությունների պատճառով մարդիկ լքում են իրենց տները, ամեն անցնող օր իր հետ նոր ցավ է բերում»,- ասել է Դյուժարիկը:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ