Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուսաստանը 3 մլրդ դոլարի ռազմական գործարքներ է կորցրել

Ռուսաստանը 3 մլրդ դոլարի ռազմական գործարքներ է կորցրել
21.02.2018 | 13:09

Ռուսաստանն օտարերկրյա ռազմական պայմանագրեր է կորցրել՝ պատժամիջոցների, ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին օրենքի գործողության պատճառով, կորսված գործարքների ընդհանուր արժեքը գնահատվում է 3 մլրդ դոլար` ասել է պետդեպի խոսնակ Հիզեր Նաուերթը։


«Մեր հարյուրավոր մարդիկ աշխատում են ողջ աշխարհում ամեն օր՝ պատժամիջոցների համատեքստում, և ոչ միայն պետդեպից, այլև ֆինանսների նախարարությունից և այլ գերատեսչություններից: Որոշ երկրներ դադարեցրել են որոշակի ապրանքների գնումը»,- նշել է Նաուերթը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կապ է հաստատում գործընկեր երկրների հետ, որոնք պայմանագրեր ունեն Ռուսաստանի հետ՝ նախազգուշացնելու օրենքի գործողության մասին։ Օրենքը նախատեսում է սահմանափակում Ռուսաստանի հետ այլ երկրների համագործակցության համար, մասնավորապես պաշտպանության և հետախուզության ոլորտներում։


Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է պատժամիջոցային ցուցակում Ռուսաստանի հերթական ներկայացուցիչներին ներառելու հնարավորությունը։

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ