Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քլունին կես միլիոն դոլար կնվիրաբերի ԱՄՆ-ում զենքի վերահսկողության խստացման ակցիաների համար

Քլունին կես միլիոն դոլար կնվիրաբերի ԱՄՆ-ում զենքի վերահսկողության խստացման ակցիաների համար
21.02.2018 | 13:10

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և իր կինը՝ Ամալը, մտադիր են 500 հազար դոլար նվիրաբերել ԱՄՆ-ում զանգվածային կրակոցներով սպանությունների նոր միջադեպերը կանխելու ուղղությամբ ակցիաներ իրականացնելու համար` ասվում է Քլունիի հայտարարության մեջ, որ հրապարակվել է People ամսագրում։


Փետրվարի 14-ին Ֆլորիդայի դպրոցներից մեկում կրակոցների հետևանքով 17 մարդ էր զոհվել։ Դերասանն ասել է, որ ինքն ու իր կինը «ոգեշնչվել են դպրոցում սովորող մի քանի ակտիվիստների խիզախությամբ և լեզվի ճարտարությամբ», որ վերջին օրերին մի քանի ցույցեր են անցկացրել՝ կոչ անելով ԱՄՆ իշխանություններին միջոցներ ձեռնարկել զենքի շրջանառության վերահսկումը խստացնելու համար։


Քլունին նշել է, որ ինքն էլ կմասնակցի մարտի 24-ի ցույցին։ «Մեր երեխաների՝ Էլլայի և Ալեքսանդրի անունից, մենք 500 հազար դոլար ենք նվիրաբերում, որ կանխենք ճակատագրական իրադարձությունները՚,- հայտարարել է դերասանը:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ