Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵՄ-ն կես տարով երկարացրեց ՌԴ պատժամիջոցները

ԵՄ-ն կես տարով երկարացրեց ՌԴ պատժամիջոցները
22.02.2018 | 12:33

ԵՄ-ն 6 ամսով երկարաձգել է անհատական պատժամիջոցների գործունեության ժամկետը, իրենց գործունեությամբ ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը խախտող հաստատությունների նկատմամբ պատժամիջոցների ժամկետը: Որոշումը կայացրել են ԵՄ խորհրդի անդամ երկրները:

Խոսքը 150 անձանց, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորների, ղրիմցի և անջատողական գործիչների մասին է: Երկարաձգվել է նրանց նկատմամբ սահմանված վիզային արգելքը և ակտիվների սառեցումը ԵՄ տարածքում: Երկարաձգվել են նաև Ղրիմի տնտեսության ոլորտում գործող 38 ընկերության դեմ սահմանափակումները:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ