Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթն այս տարի կնվիրվի Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթն այս տարի կնվիրվի Երևանի հիմնադրման 2800-ամյակին
22.02.2018 | 16:21

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ արդեն 5-րդ տարին անընդմեջ կկայանա մեծանուն հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը, որին մասնկացել կարող են ՀՀ, ԱՀ և Սփյուռքի՝ մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողներ։ Մայիսի 10-12-ն անցկացվող մրցույթն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Այս տարի մրցույթը նվիրված է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին։ Մրցույթի ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները բացի գործիքային մեկ ստեղծագործությունից, պետք է ներկայացնեն նաև մեկ երգ, որը նվիրված կլինի քաղաքամայր Երևանին։ Ի դեպ՝ լավագույն երգը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի պատվոգրով: Կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) նախորդ տարիների համեմատ նույնպես կատարվել է փոփոխություն․պատանիկոմպոզիտորըկարողէներկայացնելցանկացածգործիքիհամարգրվածմեկստեղծագործություն՝նախկինումպարտադիրպայմանհանդիսացողդաշնամուրայինստեղծագործությանփոխարեն։


Կոմպոզիտորական ստուգատեսի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ դիպլոմներով, խրախուսական նվերներով։ Մրցույթի երկու ենթախմբերի հաղթողները կպարգևատրվեն նաև դրամական պարգևներով:Երկու ենթախմբերի հաղթող մասնակիցների ուսուցիչները ևս կպարգևատրվեն դրամական պարգևներով։
Հավելենք միայն, որ հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 5-ը:

Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ