Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պեսկովը պատասխանել է ռազմական ոլորտում ՌԴ կորցրած 3 միլիարդ դոլարի պայմանագրերի մասին պետդեպի հայտարարություններին

Պեսկովը պատասխանել է ռազմական ոլորտում ՌԴ կորցրած 3 միլիարդ դոլարի պայմանագրերի մասին պետդեպի հայտարարություններին
22.02.2018 | 16:55

Ռուսաստանը փորձում է պաշտպանվել ռիսկերից, ռազմատեխնիկական համագործակցության շուկայում ԱՄՆ-ի անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից և կպայքարի այդ դրսևորումների դեմ` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով պետքարտուղարության հայտարարությունները, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի հետևանքով կորցրել է մի շարք երկրների հետ 3 միլիարդ դոլարի պայմանագրեր:

«Դուք գիտեք, որ ռազմատեխնիկական համագործակցությունը շատ զգայուն ոլորտ է: Եվ այն ոլորտը չէ, որը հայտնի պատճառներով ենթակա է մեծ թափանցիկության: Ամեն ինչ կարգին է, անշուշտ, մենք փորձում ենք պաշտպանվել վտանգներից՝ ԱՄՆ-ի կողմից ռազմատեխնիկական համագործակցության շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների առնչությամբ»,- ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ