Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՈՒմ կողմից է խաղում Նիկոլը

ՈՒմ կողմից է խաղում Նիկոլը
23.02.2018 | 00:43

Խնդիրները, որոնք դրել է իր առջև Նիկոլ Փաշինյանը, խնդիրները, որոնք այլոք դրել են Նիկոլի առջև, խնդիրները, որոնք օբյետիվորեն կարող է լուծել Նիկոլը, հիբրիդ են, որոնց փոշոտման ցանկացած արդյունք Նիկոլին մեծ հաղթանակ չի պարգևելու:


Գլխավոր խնդիրը թիվ մեկ ընդդիմադիր, նեյրոլինգվիստիկ եզրույթով ձևակերպած, տիտղոսակիր ընդդիմություն դառնալն է` փողոցային պայքարում «Դանկոյի» վերածվելու առաջնահերթությունը: Կհաջողի՞: Կասկածում ենք, քանզի Նիկոլն առաջին հերթին խնդիր ունի ինքն իր հետ: Աշոտ Բլեյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի դպրոցներն անցած երիտասարդն այսօր խաղում է Կարեն Կարապետյանի (եկեք իրերը կոչենք իրենց անունով) դաշտում, ինչն ուղղակի խոր ռեգրես է Նիկոլի նման անհատակության համար, որքան էլ փորձի խաղը վիրտուոզ կատարումներով առաջ տանել: Նիկոլի հոգեկերտվածքի տեր մարդկանց պարտիան հաջողվում է, երբ գերակա է փոխլրացման սկզբունքը. քաղաքական դաշտում Կարեն Կարապետյանը «իգրոկ» չէ, և մեկ դարպասով խաղն անկարող է մեծ պարտիայի վերածվելու, մանավանդ երբ դիմացինդ ոչ թե ֆուտբոլ, այլ բարձրագույն շախմատային պարտիա է խաղարկում:


Ապա և` Նիկոլն ունի խնդիր ընդդիմադիր դաշտի հետ, հատկապես արմատականների: Զառան, «Ծռերը», մնացյալք, որքան էլ ցավալի է, չեն ցանկանում դաշտը զիջել նրան, ինչպես նաև չեն հավատում նրա անկեղծությանը:
Նիկոլը խնդիր ունի իր դաշինքի հետ: Եվ որքան էլ լուսավորչական Մանե Թանդիլյանը մանի ասքը, թե մենք վարչապետի և մնացյալի հարցերում, հասկանում եք, միակարծիք-միաձայն ենք, խորհուրդ կտանք սիրելի Մանեին մանել այդ իլիկը ՀՀԿ-ական Աշոտյանի հետ` Բաքվում, ապա և սպասվող բեռլինյան այցում:
Հարգարժան Մանե, որքան էլ պարադոքսալ է, դուք «Ելքում» ունեք. ա) մեկ կուսակցության վերածվելու, առավել ստույգ` չվերածվելու խնդիր, բ) դուք «Ելքում» ունեք լիդերի խնդիր, քանզի Նիկոլը «կրում» է անհատական խարիզմայի դաշտում, իսկ Էդմոնը` ինստիտուցիոնալ, կուսակցական հարթակներում. հենց միայն ձեր համագումարը, միջազգային լիբերալներին դիմելն ու նրանց փոխնախագահի ներկայությունը «ձեզանում», մարզերում ձեր կառույցների ամրակայումը, պարոն դեսպանի` Միլզի հոգեթովությամբ, ֆակտորներ են` «վայրի արջի ցեղերին ձեր չխառնվելու» համար, գ) «Ելքում» այլակարծություն է փողոցային պայքարի մասով. դուք հաստատ չեք ցանկանալու «բեք-վոկալի» դերակատարում ստանձնել Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան փողոցային պայքարի խաղադուետում, դ) և վերջապես, ռիթմերի մասով. Նիկոլն իր կուլմինացիոն կետը ապրել է ԼՏՊ-ի, և թող ներվի ինձ ասել` Մարտի մեկի մասով, երբ ԼՏՊ-ն գնացել էր տուն` գիշերը հանգիստ քնելու, «ծանր» գործը թողնելով Նիկոլի վրա, որը ղեկավարում էր գիշերային պայքարը Մյասնիկյանի արձանի մոտ։ Ասել է` Նիկոլը մասամբ դեպ արևամուտ է գնում այն դեպքում, երբ դուք նոր-նոր եք ծլարձակում։


Իսկ հիմա` Նիկոլի վարչապետացման մասին: Հասկանալի է` նա առաջադրվում է. ա) որ օգտագործի հարմար առիթը, ապացուցելու` ինքը ևս կարողանում է Սերժ Սարգսյանին հավասար շախմատ խաղալ, որպես բանախոս կամ ընդդիմախոս, ասել է` իր ընդդիմադիր ստատուսը բարձրացնելու համար, բ) որպեսզի խանգարի, ոչ, չենք ասում հարամի (հարամելու կատեգորիան առավել բնորոշ էր ԼՏՊ-ի, Քոչարյանի նման խարիզմատիկ գործիչներին. Կարեն Կարապետյանը հմուտ հարամող չէ` հաստատապես) շախմատային պարտիան` էնդշպիլով, գ) որպեսզի շարժի ընդդիմադիր դաշտը, այն ֆորս մաժորի տանի (երբեք մի ասա` երբեք), փորձի ընդդիմադիր դաշտը համախմբել իր շուրջը. արմատական ընդդիմադիրներն էլ, բան է թե, վերջապես ընդունեն իր լիդերությունը:
Վերջին միտքը, այո, մասամբ ուտոպիստական է, քանզի Նիկոլի վարչապետացման ասքը առավել շուտ իշխանականների` հատկապես իշխանության շախմատային թևի համար կարող է վերածվել գտնված «հեփի էնդի»:


Քանզի նախագահական մեկ թեկնածուով (Արմեն Սարգսյան) ընտրությունից հետո վարչապետական ընտրությունների երկու թեկնածուով անցկացումը և այն էլ` Նիկոլի նման ընդդիմադիր-գուրուի մասնակցությամբ, Հայաստանը ԵԽԽՎ, մյունխենյան ասքերից հետո կրկին «կդարձնի» ժողովրդավարական կղզյակ` հընթացս հնարավորություն տալով Սերժ Սարգսյանին երևալու բոլոր «կողմերից»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ