Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Եվրոպական դատարան դիմում է դժգոհ մարդը»

«Եվրոպական դատարան դիմում է դժգոհ մարդը»
23.02.2018 | 01:03

Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի վճիռները տարեցտարի ավելանում են: Օրերս այս իրողությունը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը բացատրեց այն հանգամանքով, որ մեր քաղաքացիների իրավագիտակցությունը մեծացել է, իսկ փաստաբանության որակը՝ բարձրացել: «Տարեցտարի ՄԻԵԴ-ում ծանրաբեռնվածությունը մեծանում է, իսկ Հայաստանի դեմ վճիռները շատանում են. եթե 2013-ին կայացվել էր 2 վճիռ, 2016-17 թվականներին ունեցել ենք 27 վճիռ»,- փաստել է նախարարը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք:


-Ստացվում է՝ որքան ՄԻԵԴ-ին շատ ենք դիմում, այնքան զարգացա՞ծ է մեր արդարադատության համակարգը:

-Կա դրանում տրամաբանություն: Որքան շատ են դիմում ՄԻԵԴ, այնքան իրավագիտակցությունը մեծանում է, բայց սա չի նշանակում, որ բոլոր դիմողների հայցն է բավարարվում, մեծ մասի հայցերը մերժվում են:
-Սա վկայում է նաև այն մասին, որ ՀՀ քաղաքացին դժգոհ է հայաստանյան արդարադատության մակարդակից և դրսից է արդարադատություն ակնկալում:
-Արդարադատության ոլորտի խնդիրներն այլ ձևակերպում ունեն, բայց արդարադատությունն այնպիսի համակարգ է, որ կողմերից մեկը միշտ դժգոհ է, և Եվրոպական դատարան դիմում է դժգոհ մարդը, ում օգտին որոշում չի կայացվել: Սա չի նշանակում, որ հայրենի արդարադատությունը վատ որակի է:


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ