Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Սերժ Սարգսյանն արտահայտեց համայն հայության կարծիքը»

«Սերժ Սարգսյանն արտահայտեց համայն հայության կարծիքը»
23.02.2018 | 01:08

Վերջին շրջանում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումները տեղափոխվել են ակտիվ դիվանագիտական հարթություն: Նախ ԵԽԽՎ-ում, ապա Մյունխենում Սերժ Սարգսյանը, թուրք և ադրբեջանցի պատվիրակների սադրիչ հարցերին պատասխանելով, հիշեցրեց, թե իրականում ում «ջանքերով» չի կարգավորվում այս հիմնախնդիրը: Սերժ Սարգսյանի հայտարարություններն ինչպե՞ս են ընդունվել Արցախում: ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐԶԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ խոսեցինք այս մասին:


-Սերժ Սարգսյանի՝ ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող վերջին ելույթներն ինչպե՞ս եք գնահատում, և կա՞ն դրույթներ, որ դեռ պիտի ներկայացվեն միջազգային հանրությանը:
-Բավականին բարձր եմ գնահատում երկրի ղեկավարի խոսքը: Սերժ Սարգսյանն արտահայտեց ոչ միայն Արցախի, այլև համայն հայության կարծիքը, որ Արցախը երբևէ չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ: Դա վերադարձ է նաև նախկին ստրկատիրություն: Նախագահի այս շեշտադրումը մեզ համար լիովին ընդունելի է, և ողջ Արցախը ողջունում է նրան, բոլոր հայերի սրտից ասված խոսք էր: Սերժ Սարգսյանը ներկայացրեց հայկական պետությունների քաղաքական կուրսը, որն ընդունելի է մեր ժողովրդի համար:
-Ադրբեջանցի և թուրք պատվիրակների հարցերն ու շեշտադրումները միշտ նույն ոգով են, նույն հռետորաբանությամբ: Մենք կարողանու՞մ ենք համազոր պատասխաններ տալ:
-Իրենց քաղաքականությունից ելնելով` ճիշտ են վարվում, մենք էլ պետք է մշակենք այդպիսի քաղաքականություն: Նրանք անընդհատ Խոջալուի դեպքերը ցեղասպանություն են ներկայացնում, մենք երբեմն լռում ենք: Խոջալուի դեպքերը կատարվել են ռազմական գործողությունների ժամանակ, երբ պատերազմ է եղել, իսկ Սումգայիթի ջարդերի ժամանակ խաղաղ իրավիճակ էր: Մարդն իր տանը հանգիստ նստած ենթարկվել է ցեղասպանության: Սրանք տարբեր բաներ են: Պետք է այս հարցը թմբկահարել և՛ եվրոպական կառույցներում, և՛ աշխարհի բոլոր ծայրերում: Պետք է աշխարհին ցույց տալ նրանց ցեղասպան ձեռագիրը, որը գործի դրվեց և՛ Սումգայիթում, և՛ Մարաղայում, և՛ ապրիլյան պատերազմում:


Ճեպազրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ