Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ծխախոտի համաշխարհային բլեֆը և ՀՀ պատժամիջոցները

Ծխախոտի համաշխարհային բլեֆը և ՀՀ պատժամիջոցները
23.02.2018 | 02:19

Թվում է, թե հայ հասարակությանը անհնար է զարմացնել հանուն նրա (և նրա երկրի) կյանքի բարենորոգմանը միտված շրջադարձային որոշումներով։ Դրանք հանրահայտ են, և անդրադառնալն աննպատակ է։ Սակայն ծխախոտի օգտագործման սահմանափակմանը միտված օրենքի նախագիծն ուղղակի զավեշտի գլուխգործոց է։ Ավելի շուտ այն մի ստեղծարար գլուխկոտրուկ է, որը պատիժ է դառնալու և՛ հասարակության, և՛ այն մեր պարանոցին փաթաթողների համար։ Կառավարությունը, դեֆոլտի եզրին գտնվող պետական բյուջեի առողջացման նպատակով, այսօր փորձում է ռազմական կոմունիզմի ոգով հանրապետությունը ծխախոտազրկել, սահմանելով անհավանական չափի տուգանքներ, որոնք անհնար է գործնականում կիրառել։ Սակայն միանգամայն հնարավոր է սադրանքի ենթարկել մեր կյանքը, ինչը իրականացնելու է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» չարաբաստիկ օրենքը։ Պարզվում է, որ հարևանը կարող է մատնագիր կազմել դրկից հարևանի վրա, ծառայողն իր ծառայակցին կարող է օրենքի ձեռքը հանձնել և ենթարկել խոշոր դրամական տույժի, ինչ է թե ծխում է և վնաս հասցնում իր անգին առողջությանը։ Նույնը կարող է, դիցուք, ընտանիքի հարսը կատարել օրնիբուն ծխող, անհամ ծխող սկեսրայրի հանդեպ։ Այսինքն, ձևավորվում է, այսպես ասած, «թավշյա 37 թվականը»։ Բայց հանուն ինչի՞։ Եվ, ինչ խոսք, այստեղ շատ տեղին մի հարց է ծագում, իսկ ովքեր են այս ծխախոտային զավեշտի իրական հեղինակները։ Ինչպես շատերի, այնպես էլ ինձ համար բավականին կասկածելի է, որ օրենքը հենց Հայաստանի կառավարիչների մտքի արգասիքն է և չի հրահրվել արտաքին ուժերի կողմից։ Այստեղ տեղին է հիշել, որ հակածխախոտային այս անկրակոց պատերազմն էական հարված կհասցնի Հայաստանի տնտեսությանը, խափանելով հայրենական արդյունաբերության դրոշակակրի` «Գրանդ հոլդինգի» գործունեությունը։ Հուսանք, որ վերոնշյալը չի իրականանա, և հայաստանյան վերին ատյաններում, այնուամենայնիվ, կգտնվեն սթափ մտածող մարդիկ։ Այժմ «Իրատեսի» ընթերցողների ուշադրությանը ներկայացնեմ իմ բազում տարիների մտորումների արդյունքը` հոդվածի տեսքով, հուսալով, որ այն կարժանանա նաև հակածխախոտային այս զավեշտի թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան կնքահայրերի ուշադրությանը։
BBC-ն հաղորդում է` «Ազատություն» կուսակցության առաջնորդ, փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն հունվարին Ավստրիայի խորհրդարանում հայտարարեց, որ ծխելու արգելքը սահմանափակում է քաղաքացիների ընտրության ազատությունը։
Նա հարցադրել է` արդյոք սրճարաններում պե՞տք են սրահներ ծխողների համար, որտեղ քաղաքացին ինքը կորոշի սուրճի հետ ծխե՞լ, թե՞ ոչ։ Այս հայտարարությունը 3 օրում 100 հազար ավստրիացիների հավանությանն է արժանացել։

ԾԽԱԽՈՏԸ ՄԻ ԲՈՒՅՍ Է, ՈՐԸ ՄՏՔԵՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է ԵՐԱԶԱՆՔԻ
Վիկտոր Հյուգո

Ոչ մի բան հենց այնպես չի ստեղծված այս հողի վրա: Ամեն ինչի ծնունդը նպատակային է: Մեծ ջրհեղեղից հետո Նոյի կինը փորձում է տհաճ միջատներով լի ամանի պարունակությունը նետել աշխարհակործան ջուրը: Նոյը կանխում է նրան՝ ասելով, որ չի կարելի խառնվել Աստծո գործերին, այն ամենը, ինչ այստեղ Տիրոջ կամքով է գտնվում, պետք է, քանի որ ունի իր իմաստն ու նշանակությունը: Սա դրվագ է մի հանրաճանաչ ֆիլմից:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԵՎ ՎԵՐՋ
Չարի մասին շատ է գրվել, իսկ չափի զգացման մասին արժե ևս մեկ անգամ խոսել, որպեսզի բացահայտեմ ծխախոտի վնասի մեկնաբանությունների շահարկման արդյունք դարձած դեմագոգիկ հետևյալ արտահայտության անհեթեթության պատճառները: Հիշեցնեմ աշխարհում միջազգայնորեն ընդունված ծխախոտի տուփերի վրա գրված մակագրությունը՝ «Առողջապահության նախարարությունը զգուշացնում է. ծխելը վնասակար է ձեր առողջությանը»: Գրվում է նույնիսկ՝ «վտանգավոր է»:
Հարավային Ամերիկայից XVI դարում Եվրոպա բերված, իսկ XIX դարի վերջերին արդեն Հայաստանում մշակվող մորմազգիների ընտանիքին (ուշագրավ է, որ նույն ընտանիքից են կարտոֆիլը և լոլիկը) պատկանող ծխախոտ-ծխատունկ-ծխենին «ի՞նչ իմանար», որ մշտապես կանվանարկվի: Մինչդեռ ծխելը չարաշահելն է վնաս, այսինքն՝ միայն ու միայն շատ ծխելը կարող է վնաս պատճառել մարդուն, բայց ոչ երբեք ծխելու այն ձևն ու եղանակը, որը ներկայացվում է ստորև։
Սիգարետի ծուխն ըմբոշխնում են բոլոր երկրներում, նույնիսկ հարավամերիկյան մի ցեղ ծխանյութը գործածում է վառվող մասով:


Այսպիսով, մարդկությունը բաժանված է երկու բանակի՝ ծխողների և չծխողների: Թե՛ մեկի, թե՛ մյուսի կարծիքը ծխելու վերաբերյալ այնքան էլ օբյեկտիվ չէ: Կատեգորիկ հրաժարվողներն ասում են, որ այդ սովորությունը հիմարություն է, իսկ ծխողները, ճիշտ է, դեմ չեն տեղափոխվելու մյուս «բանակը», բայց դա չեն անում, մինչև որ կարծեցյալ հիվանդությունը զգալ է տալիս: Կարծեցյալ, քանի որ անառողջ վիճակը չի կարող միայն ծխելուց լինել, նպաստել՝ գուցե: Այստեղ օբյեկտիվ կարող է լինել մեկ այլ (սա արդեն բանակ չէ, այլ… գումարտակ)՝ 3-րդ դասի ծխողների կարծիքը, որոնք իսկական ծխողների համարում չունեն, քանզի օրվա ընթացքում ծխում են 1-3 սիգարետ:
Էլ ու՞մ, եթե ոչ հատուկենտ ծխելու 40 տարվա «ստաժ» ունեցողի, այսինքն՝ «ոսկի միջինում» գտնվողիս ուղեղում պետք է ծագեր ծխատունկից ստացված արտադրանքի վնասի մասին, մինչ այժմ եղած, համաշխարհային մոլորության հանգուցալուծումը:

ՇԱՏԸ ՑԱՆԿԱԼԻ ՉԷ, ՔԻՉԸ ՕԳՏԱԿԱՐ Է


Կրկնում եմ՝ ոչ մի բույս վնասակար չէ, եթե կիրառվում է համապատասխան չափով: Ինչպես յուրաքանչյուր բույսի (դեռ չեմ ասում դեղաբույսի), այնպես էլ ծխախոտի չափավոր օգտագործումն օգուտ է մարդուն: Թվարկում եմ իմացածս օգուտների ցանկը.
1. Երբ մարդ հայտնվում է ջղային վիճակում, ակամա ուզում է ինքնապաշտպանական բնազդով ձեռքը տանել մի բանի, և այդ պահին հանգստացնող միջոց է սիգարետ որոնելը, գտնելուց հետո այն վառելը և ընդամենը մեկ ծուխքաշումը:
2. ՈՒտելիս մանրէներ են անցնում կերակրափող: Ճաշից հետո անմիջապես 1 հատ ծխելով այդ հարցը լուծվում է:
3. Եթե մարդ չի կարողանում ընդհատել ուտելու տևական հաճույքը (երբ ստամոքսն արդեն բավարարված է լինում) ու գիտակցորեն ցանկանում է դադարեցնել շատ ուտելու վնասաբեր սովորությունը, ապա օգնության է հասնում 1 սիգարետը:
4. Քիչ ծխելն օգտակար է լնդերի ամրապնդման և արյան զեղումը կանխարգելելու համար:
5. Մեկ հատիկը, հավատացեք, մեղմում է գլխացավը։
6. Մշտական ծխելը խորխ է գոյացնում։ 1-2 հատը նշանակություն չունի։
7. Օրվա ընթացքում վայելած մի քանի հատիկ ծխախոտը մարդուն ազատում է լարվածությունից։
8. Զզվելու դեպքում 1 հատիկը վերացնում է տհաճ զգացողությունը։ Հատկապես, երբ զզվանքը քիմքում է արտահայտվում։
Վստահ եմ, որ էլի կան ծխախոտի օգտակարությունը հաստատող օրինակներ:
Ես, ներկայացուցիչս, պարտադիր ծխում եմ առավոտյան 1 հատիկ սուրճի հետ: Եվ այս գաղջ իրականության մեջ, երբ այդ 1 հատիկում խտացնում եմ ծուխքաշման ամբողջ բերկրանքը, լուսաբացս կարծես «լցվում է» սուրճ և ծխախոտ «երկխոսության» անկրկնելի արարողակարգով: Եվ ինչքա՜ն քիչ բան է պետք մարդուն հաճելի ու լավ զգալու համար: Այո, քչի մեջ է հաճույքի իրական զգացողությունը, և ինչպես կարող է մի բան հաճելի լինել, երբ կրկնվում է 20-ից մինչև 80 անգամ (1-4 տուփ): Սիգարետ պետք է վառել դեպքից դեպք՝ մոտավորապես այն քանակով, ինչքանով մարդ սովորաբար... բավարարում է իր մյուս բնական պահանջները:

ԵՐԲ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԺՎԱՐ ԱՆՑՆՈՂ ԺԱՄԵՐՆ ԵՆ ՊԱՏՃԱՌԸ


Ծխախոտն էլ, ինչպես ցանկացած արտադրանք, լինում է լավ կամ վատ որակի: Դե, պարզ է, չէ՞, որ վատորակ սիգարետը թեկուզ քիչ, բայց նույնպես հաճելի չէ, և դարձյալ մեղավոր չէ ծխատունկ բույսը: Մշտապես արտասահմանյան թանկ ծխախոտ օգտագործող մեկից լսել եմ, որ դրսից բերվածը մասամբ ժամկետանց է լինում, նշանակում է նաև անորակ: Այո, ծխանյութն էլ ենթարկվում է ժամանակի ավերածությանը:
Կարծում եմ՝ մխելու (ծխելու) չարաշահումով պատճառաբանված պարբերաբար թվարկվել են վնասները: Այնինչ, եթե այս հոդվածում հաջողվի տարանջատել ծխանյութի չարաշահումը նրա դրական հատկություններից, ապա նժարը կծանրանա հօգուտ երկրորդի:
Թերթերից մեկում գրված էր, որ «այդ պատճառով 35 հազար մարդ հիվանդանում և մեռնում է քաղցկեղից կամ այլ հիվանդություններից»:
Ծխելու վնասներ փնտրելու գործում սա շատ անհամոզիչ ու անորոշ գնահատական է: Եվ այդպիսիք քիչ չեն: Կարելի է նման քննադատություններին պատասխանել, որ գուցե ծխելը նպաստում է քաղցկեղի կամ այլ հիվանդությունների աճին, բայց չէ՞ որ հիվանդությունների ծագմանը և խորացմանը նպաստում են հարյուրավոր այլ հայտնի և անհայտ գործոններ:
Դե, եղբայր, ասում են՝ նույնիսկ նոր թխած տաք հացն էլ է վնաս, ինչ մնաց, որ ծուխը վնաս չլինի: Բոլոր հիվանդությունների ծագման մեջ ծխատունկի մեղքը փնտրող գիտակներին հիշեցնեմ մի ֆենոմեն: Պարզվում է՝ երկարակյացների գերակշռող մասը ծխել է: ՈՒստի ծխում են ոչ միայն «երկար ապրելու» համար, այլև հատկապես մեր այսօրվա պարապությունից, ոչ լավ կյանքից: Զրկված լինելով գնողունակությունից, չունևորը, բարեբախտաբար, քիչ է ծխում, դժբախտաբար` ինչ պատահի: Չարժե, իմ կարծիքով, հոգսերից կքած մարդուն անընդհատ քարոզել, թե ծխելը վնաս է, մինչդեռ այսօր կարծես չծխելն է վնաս: Զբաղված չլինելով և՛ մտավոր, և՛ ֆիզիկական աշխատանքներով՝ մարդ, հասկանալի բան է, վհատությունից ցանկանում է դարդերը խառնել ծխաքուլաներին, այլապես ծխից առաջացած կարծեցյալ հիվանդությունները «տեղը կզիջեն» հոգեմետ հիվանդություններին: ՈՒստի, ինչքան աղքատ է երկիրը, այնքան մեծ է ցանկությունը և քիչ են այն գնելու հնարավորությունները: Շախմատային լեզվով ասած` ստացվում է պատային դրություն: Սակայն մատային վիճակում «խաղն» ավարտվում է հօգուտ երկրի կառավարության, լուծվում է մի «հոգսաշատ» հարց՝ ինքնաբերաբար մարդկանց ընչազուրկ կացությունն է «օգնում» քիչ ծխելուն: Բայց արդյոք այդպե՞ս է, թե՞ «քիչ» ասածը փոխհատուցվում է:


Ժամանակին սեփական ժողովրդի մի փոքր հատվածի մասին «հոգալու» մի զարմանալի տարբերակ-որոշում կայացրեց մեր կառավարություններից մեկը՝ բյուջեն լցնելու համար գրեթե կրկնակի բարձրացնելով ծխախոտի գինը: Արդյունքում՝ ապրանքի սպառումը նվազեց ի հաշիվ որակի, և ավելի աշխուժորեն վաճառքի հանվեցին ոչ բարձրորակ, նույնպես թանկացած զտիչով և ոչ առանց զտիչի սիգարետները: Այնուհանդերձ, մեծագույն ցանկություններով, եթե «3-րդ դասի» ծխողների օրինակին հետևողներ շատ լինեն, ապա Հայաստանի ներկայիս կենսապայմաններում ծխախոտի վրա ծախսվող բավական խոշոր գումարի (տարեկան միջինը 150 մլն դոլար) զգալի մասն ընտանիքը կհատկացնի սննդամթերքի գնմանը:
Որպեսզի այս ցանկությունը կյանքի կոչվելիս (այս հարցում բավականին) չտուժի հայրենական ծխախոտի արտադրությունը, ավելի լրջորեն ընդունենք «Մերն ուրիշ է» թևավոր խոսք դարձած բառակազմությունը և վերականգնենք բարի ժամանակներում միայն մերը` այն է` հայկական ծխախոտ գնելու ավանդույթը: Մարդկային կյանքի անբաժանելի հակասականը՝ ծխախոտի օգտագործումն արգելող կոչերը, ցուցանակները, գովազդերը (միտումնավոր չեմ գրում հակագովազդ, քանի որ արգելող բովանդակությամբ հանդերձ, դրանք ի վերջո վերածվում են գովազդի), զանազան միջոցառումները, չծխելու օրեր, շաբաթներ, միամսյակներ սահմանելը (Սոչի քաղաքը դեռևս 30 տարի առաջ չծխողների քաղաք հռչակելը) նպաստու՞մ են արդյոք վատ սովորությունը թողնելուն: Կարծում եմ՝ ոչ, քանզի խստորեն պայքարելու (ինչպես թմրանյութի նկատմամբ) աննպատակահարմարությունն ակնհայտ է, զի նույնն է, թե արգելվի հակասական կարծիքների մեկ այլ զոհի` սուրճի օգտագործումը։ Ընդհակառակը` նման պայքարը դրդում է ծխելու։


Երբ տուփերին գրվում է առողջապահության ոլորտի, տեսեք-տեսեք, անհանգստության արգասիք «Ծխելը վնաս է ձեր առողջությանը» մակագրությունը, կարծես միտումնավոր մոռացվում է նշել, թե քանի հատն է վնաս: Կասկածում եմ, որ սա միայն թյուրիմացության արդյունք է:

Չարաշահման «գործընթացում» ծխողների, չծխողների կարծիքն առնվազն հավաստի լինել չի կարող, քանի որ առաջինների մեջ բթանում է թութունի իրական համուհոտի զգացողությունը, իսկ երկրորդները ծուխը տանել չեն կարողանում և, չհամտեսած, ինչպես կարող են կարծիք հայտնել, այն էլ դրական: Իմ կարծիքով, այս երկու բանակների «բախումից» է առաջանում համաշխարհային բլեֆը, թե ծխելն առհասարակ վնասակար է: Մինչդեռ, ըստ «գումարտակի» ներկայացուցչիս, ծխանյութը ոչ թե վատ բան է, որ «տապանի պատուհանից դուրս շպրտենք», այլ պահպանելով Աստծո ստեղծածը՝ օգտագործենք ըստ նշանակության և ամենակարևորը` չափավոր:


Բնության մեջ «ապրելու» իրավունքն ստացած ծխատունկի մշակաբույսը հո մեղավոր չէ՞, որ չարաշահում ենք նրանից պատրաստված ապրանքի գործածումը, այսինքն՝ ծուխը ներս ու դուրս անելու զուտ մեխանիկական սովորությունը: Չէ՞ որ ամենալավ բանն անգամ, օրինակ՝ մեղրը, երբ շատ ենք օգտագործում, «վառում» ենք մեր օրգանիզմը: Գուցե ալկոհոլային խմիչքների համար էլ գրենք նույն անհեթեթությունը:
Այսքանից հետո, եթե անգամ շատ ուտելն է վնաս, ապա ինչպե՞ս կարող է մարդու առողջության համար անվնաս լինել գլանակի, սիգարետի, սիգարի, մանավանդ մախորկայի չարաշահումը:

ՔԻՉ ԾԽՈՂԸ ՉԻ ՏԱՌԱՊՈՒՄ ԿԱՄԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԱՏՈՎ


Քիչ ծխելուց եմ խոսում ու հիշեցի մի դրվագ, այս անգամ՝ «ՈՒրվականը» հայտնի կինոնկարից, երբ երկիր վերադարձած հոգիներից մեկը պատրաստ է ամեն ինչ տալու աշխարհիկ կյանքում վայելած գեթ մեկ ծխաքաշման համար. «շ ոօ Չրպ ՏՑՊՈս ջՈ ՏՊվց ջՈՑÿՋՍց, ջՈ ՏՊվց…»:
Խոսքն աննկատ անցավ հոգևոր ոլորտ, իրականում ոչ այնքան աննկատ, քանզի քրիստոնյա յուրաքանչյուր մարդ ցանկացած հարց շոշափելիս նայում է դրան քրիստոնեական հավատքի տեսանկյունից: Ես էլ բացառություն չեմ, ուստի ներըմբռնողունակությամբ զգում եմ, որ ընդհանրապես ինչ-որ բանի լավն ավելի ապացուցելի է, քան այդ նույնի չարաշահման պատճառով ծնված զրպարտյալ ու կասկածելի վատը: Ահա թե ինչու, երբ մի հոգևորականի ասում են. «Ապացուցիր, որ Աստված կա», հոգևորականը հարցին հարցով է պատասխանում. «Իսկ դու կարո՞ղ ես ապացուցել, որ Աստված չկա»: Անհավատը գլխիկոր հեռանում է։ Բերված օրինակի իմաստը սա է` Աստված ամենուր է և ամեն ինչում: Զուր է և շատ դժվար ապացուցել հակառակը: ՈՒստի Իր ստեղծած ամեն-ամեն բան տիեզերքում ենթարկվում է այդ նույն օրինաչափությանը: Ոչ մի բան տիեզերքում միայն վատը լինել չի կարող: Վատ կարող են դարձնել չափի զգացողության կորուստը և չարաշահումը:

«Բնությունն արարչագործության հրաշքն է, որի բուսածածկույթի գրեթե բոլոր տեսակները քիչ թե շատ ունեն բուժիչ հատկություններ»: Սա մեջբերում է դեղաբույսերի մասին գրված իմ մեկ այլ հոդվածից: Վերստին ելնելով այս հիմնադրույթից՝ նշեմ «ծխախոտ» բուսատեսակի օգտագործումը չչարաշահելու մի քանի ձևեր ու եղանակներ:
1. Չծխել լոկ ցանկության թելադրանքով, սրտի ուզածով, այլ՝ գիտակցաբար, հաճույքը չվերածել սովորության:
2. Չծխել առանց մուշտուկի, որպեսզի տաք ծուխը մինչև քիմք հասնելը սառչի:
3. Չծխել քայլելիս կամ որևէ գործով զբաղվելիս:
4. Չծխել մրսածության դեպքում: Թեև օրգանիզմը ինքնամաքրման համար բնազդաբար վանում է ոչ միայն ծխելու, այլև ուտելու ցանկությունը:
5. Չծխել ալկոհոլի օգտագործումից հետո, քանի որ այն ուժեղացնում է սպիրտի ազդեցությունը օրգանիզմում:
6. Ծխախոտ չլինելու դեպքում չուզել ուրիշից, և ընդհանրապես ծխեք ձեր հաշվին, այդպես առավել հաջողությամբ կքչացնեք ծխելու հաճախականությունը:
7. Չծխել անոթի: Ապացուցված է, որ այս դեպքում մեկ հատիկը հավասար է ոչ անոթի տասնյակ ծխախոտին:
8. Եվ ընդհանրապես, եթե ուզում եք ծխել քիչ, ապա դա արեք արտասահմանյան ծխախոտի հաշվին, քանզի մերն իրոք ուրիշ է, որովհետև ակունքից մինչև վաճառք պատրաստվում է մեր աչքի առաջ:

ՈՉՆՉԻՑ ԱՐՄԱՏԱՊԵՍ ՉՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՎ ՈՉԻՆՉ ՉԴԱՐՁՆԵԼ ՔՐՈՆԻԿԱԿԱՆ


Մոտավորապես ոսկի միջինի՝ 3-րդ դասի ծխողներիս համահունչ, վաղուց իմ ծխելու կերպից ծնված նշանաբանից ելնելով, նկատեմ, որ ծխելը թողնելը (որը ևս վնասակար է, ինչպես և շատ ծխելը) թեպետ հեշտ է, սակայն մի վերապահում կա. ծխելը թողնողները, մշտապես ծխախոտային կարոտաբաղձությամբ համակված, վերսկսում են ծխախոտի օգտագործումը: Այս դեպքում ավելի նախընտրելի չէ՞ հաղթահարել ծխելու ցանկությունը և՞... դեպքից դեպք:
Վերջապես գլխավորը: Հայրենական արտադրության ծխախոտի տուփերի վրա, եթե առողջապահության նախարարությունը, իհարկե, «թույլ տա», և ամենակարևորը՝ եթե սա չի հակասում համաշխարհային կազմակերպության հակածխախոտային ծրագրի շահերին, գրենք` «Ծխելը չարաշահելը վնաս է առողջությանը»:

Սամվել ՍՄԲԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 5621

Մեկնաբանություններ