Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

ՈՒմ է ժպտալու օլիմպիական ոսկին

ՈՒմ է ժպտալու օլիմպիական ոսկին
23.02.2018 | 02:34

Այսօր Փհենչհանում հայտնի կդառնա, թե կանանց մենասահքում ով է լինելու օլիմպիական չեմպիոն: Մրցութային առաջին օրվանից հետո առաջին հորիզոնականում է տասնհինգամյա Ալինա Զագիտովան, որը Ռուսաստանը ներկայացնող մեկ այլ մարզուհուց` Եվգենյա Մեդվեդևայից հետո ոչ լրիվ տասնհինգ րոպե անց է դուրս եկել սահադաշտ ու թարմացրել նրա աշխարհի ռեկորդը` կարճ ծրագրում ռեկորդային ցուցանիշը հասցնելով 82,92 միավորի: Զագիտովային Մեդվեդևայից բաժանողը ընդամենը 1,31 միավոր է, որը բնավ էլ անհաղթահարելի արգելք չէ:


Ոչ պակաս սուր մրցակցություն է նաև երրորդ տեղի համար: Օլիմպիական բրոնզին հավակնում են կանադուհի Քեյթլին Օսմոնդը (78,87 միավորով նա երրորդ հորիզոնականում է) և ճապոնուհի Սատոկո Միահարան: Նրանց միջև նույնպես տարբերությունը նվազագույն է: Ավելին, այս չորսից որևէ մեկի հնարավոր ձախողումը կամ մասնակի վրիպումը կարող է հանգեցնել զբաղեցրած տեղերի զգալի տեղաշարժերի:


Սակայն եկեք դառնանք մեզ համար առանձնապես կարևոր Եվգենյա Մեդվեդևա-Ալինա Զագիտովա մրցակցությանը: Նկատենք, որ Եվրոպայի գործող չեմպիոնը Մեդվեդևայի պես մեծահասակների գեղասահք ներխուժեց հաղթանակներով, ու երկար ժամանակ սպասվում էր նրանց, այսպես ասած, առերեսումը: Այն սպասվում էր դեռևս Ռուսաստանի Դաշնության առաջնությունում, սակայն, մարզչական բարձրագույն խորհրդի որոշմամբ, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, վերջին տարիների գրանպրիների բացարձակ հաղթող Եվգենյա Մեդվեդևան ազատվեց երկրի առաջնությանը մասնակցելու պարտադրանքից, որը նախընտրական բնույթ ուներ: Մեկնաբանությունն այսպիսին էր` Մեդվեդևան ռուսական կանանց մենասահքի օլիմպիական հույսն է, և նկատի ունենալով մարզուհու ունեցած վնասվածքը, օլիմպիական խաղերի նախաշեմին իմաստ չունի նրան ավելորդ փորձության ենթարկել:


Մեդվեդևա-Զագիտովա առաջին առերեսումը եղավ Եվրոպայի առաջնությունում, որին հայազգի գեղասահորդը մասնակցում էր երկամսյա հարկադիր դադարից հետո: Մրցումային պրակտիկայի բացակայություն ունեցած մարզուհին երկրորդն էր Զագիտովայից հետո: Այս օլիմպիական խաղերը նրանց երկրորդ առերեսումն է: Ամեն ինչ առայժմ հօգուտ Ալինայի է, սակայն կա, ինչպես վերն ասել ենք, ազատ ծրագրում մրցելույթը, որը կարող է ամեն ինչ վերջնականապես դնել իր տեղը: Բոլոր դեպքերում նկատենք, որ այս մենամարտն արդեն իսկ ունի բացարձակ հաղթող, ու այդ հաղթածը Էթերի Թութբերիձեն է, որն այս երկու հրաշալի մարզուհիների գլխավոր մարզիչն է:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ