Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նալբանդյան․Երևանը շարունակելու է և, և-ի քաղաքականությունը

Նալբանդյան․Երևանը շարունակելու է և, և-ի քաղաքականությունը
23.02.2018 | 11:28

Ինչպե՞ս է կարգավորվելու ղարաբաղյան խնդիրը, հնարավո՞ր է առաջընթաց հայ-թուրքական հարաբերությունններում, ու՞մ շահերին է ծառայում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը՝ սրանք էին հիմնականում եվրոպացի պատգամավորների հարցերը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:

Ղարաբաղյան խնդիրը հայտնվել է փակուղում, և այս իրավիճակում անհրաժեշտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններն ավելի շատ ջանքեր գործադրեն, հայտարարեց եվրոպացի պատգամավորներից մեկը, փաստելով՝ ի տարբերություն Նալբանդյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարը բոլորովին այլ կերպ է մեկնաբանում ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի իրագործումը: Ի պատասխան, Նալբանդյանը պնդեց՝ Բաքուն փորձում է տարանջատել սեղանին դրված առաջարկները, մինչդեռ համանախագահները դիտարկում են մեկ ամբողջության մեջ: Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բնակչության՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ: Երկրորդ տարրն այն է, որ մինչ այդ Ղարաբաղը պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ, ինչը նշանակում է, որ նրանք կպահպանեն այն ամենը, ինչ ունեն այսօր՝ իշխանություններից մինչև պաշտպանական բանակ, ու նաև՝ միջանկյալ կարգավիճակի ճանաչում միջազգային հանրության կողմից: Երրորդ բաղադրիչը Լաչինի միջանցքն է, չորրորդը՝ անվտանգության բազմաշերտ երաշխիքները, այդ թվում՝ խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղարաբաղի շուրջը, հինգերորդ՝ բոլոր փախստականների ու բոլոր տեղահանվածների վերադարձ, և վեցերորդ՝ հողերի վերադարձ: Հայկական կողմը մի քանի անգամ նշել է, որ պատրաստ է շարունակելու բանակցությունները այս հիմքի վրա: Ղարաբաղյան խնդրի մասին Նալբանդյանը հիշեց նաև քննարկման ավարտին, երբ Սլովենիայից Իվո Վայգլը հետաքրքրվեց՝ ի՞նչ են անում ռուսական զորքերը Հայաստանում, իսկապե՞ս Հայաստանի ինքնավարությունը նրանց ներկայությունից է կախված: «Ռուսաստանը չի ստիպել մեզ տեղակայել իր զորքերը, Հայաստանն է խնդրել»,- արձագանքեց Նալբանդյանը, պնդելով՝ ռուսները հանձն են առել պաշտպանել Հայաստանը ցանկացած հարձակման դեպքում: «2010-ին մենք արձանագրություն ենք ստորագրել, որով ռուսական զորքը՝ հայկական բանակի հետ, դարձել է Հայաստանի անվտանգության երաշխավորը՝ բոլոր տեսակի մարտահրավերների ու վտանգների դեպքում: Ադրբեջանի առաջնորդը հավակնություններ ունի անգամ մայրաքաղաք Երևանի նկատմամբ, այնպես որ, դուք հասկանում եք՝ ինչ իրավիճակ է տարածաշրջանում, և ռուսական զորքի ներկայությունը, մեր կարծիքով, անվտանգություն ու կայունություն ապահովող գործոն է»,- հայտարարեց նա: Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների մասին՝ Նալբանդյանը պնդեց, որ Երևանը շարունակելու է և, և-ի քաղաքականությունը՝ խորացնելով կապերը ոչ միայն ՌԴ-ի նախաձեռնած ԵԱՏՄ-ի, այլև եվրոպական ընտանիքի հետ:
Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցով համազեկուցող Լասլո Տոկեշը փաստեց՝ Բրյուսելի հետ վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ու երկկողմ հարաբերությունների հիմքում հարգանքն է ժողովրդավարության ու մարդու իրավունքների նկատմամբ: Մինչև այդ համաձայնագրի վավերացումը՝ Եվրոպայում կոնկրետ քայլեր են ակնկալում, ընդգծեց համազեկուցողը:

«Ես խստորեն հորդորում եմ Հայաստանի իշխանություններին լավագույնս օգտագործել նոր սահմանադրական կարգը, արագ և արդյունավետ կատարել անհրաժեշտ բարեփոխումները՝ քաղաքացիների կյանքը բարելավելու համար: Այժմ եվրոպական մայրաքաղաքների հայացքն ուղղված է Երևանին, հիմա հենց այն պահն է, երբ դուք պետք է ցույց տաք, թե ինչու՞ պետք է Եվրամիությունը վավերացնի ձեզ հետ ստորագրված համաձայնագիրը»,- հայտարարեց Տոկեշը:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ