Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վիգեն Սարգսյան․ Բաքվի վարքագիծը չի նպաստում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը

Վիգեն Սարգսյան․ Բաքվի վարքագիծը չի նպաստում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը
23.02.2018 | 11:30

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը` ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Ներկայացնելով պետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարություններին՝ Սարգսյանն ընդգծել է.«Նման հայտարարություններ անելու համար մեծ իմաստություն չի պահանջվում, ճիշտ հակառակը` իմաստության բացակայությունը նպաստում է սեփական ժողովրդի համար անդառնալի հետևանքներ ունեցող սադրանքների քարոզչությանը»:


Պաշտպանության նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարևորել են նման հայտարարություններին միջազգային հանրության պատշաճ արձագանքը:
Բարձր գնահատելով ՀՀ-ԵՄ հարաբերությունները և ողջունելով Տոյվո Կլաարին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Սարգսյանը կարևորել է ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում և քաղաքական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ հստակ արտահայտված է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրում: Տոյվո Կլաարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու ԵՄ դիրքորոշումը:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ