«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հայաստանի ԱԳՆ-ն հստակեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելու պատճառը

Հայաստանի ԱԳՆ-ն հստակեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելու պատճառը
23.02.2018 | 11:32

ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար հստակ առաջարկություններ է ներկայացրել, որոնք մերժվել են Ադրբեջանի կողմից: ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ասել է, որ հենց սա է Ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելու պատճառը:

«Իրավիճակը լարված է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին մշտական սադրանքներ են իրականացվում, լարվածության պատճառ է նաև վստահության ամրապնդման միջոցներից հրաժարվելը»,- նշել է նա:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ տարածաշրջանում լարվածության գլխավոր պատճառը «ադրբեջանական տարածքների օկուպացիան է ու այնտեղ հայկական զորքերի գտնվելը»:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ