Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրել է վերջերս Բաքվում ունեցած հանդիպումների մասին

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրել է վերջերս Բաքվում ունեցած հանդիպումների մասին
23.02.2018 | 11:34

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մտքեր փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի վերաբերյալ: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նախարարին տեղեկացրել է Բաքվում ունեցած հանդիպումների մասին։ Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: Նալբանդյանը նշել է, որ հունվարին Կրակովում եռանախագահների նախաձեռնությամբ ԱԳ նախարարների հանդիպմանը սկզբունքային համաձայնություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ընդլայնման իրագործման համար։ «Այս պայմանավորվածության առնչությամբ Հայաստանն ու համանախագահները տարածեցին գրեթե նույնական հայտարարություն, մինչդեռ Ադրբեջանը որևէ հղում չի կատարել ոչ հանդիպումից հետո, ոչ էլ մինչ օրս: Երբ մի քանի օր առաջ համանախագահները Բաքվում էին, Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ այս պայմանավորվածությունը»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշել է, որ եռանախագահները՝ տարածաշրջանային վերջին այցի արդյունքներով հայտարարության մեջ ևս մեկ անգամ շեշտել են գագաթնաժողովներում ստանձնած հանձնառությունների իրագործման անհրաժեշտությունը։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԵՄ անվերապահ սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը։ Նա կարևորել է ԵՄ հետևողական դիրքորոշումն հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հիմք հանդիսացող միջազգային իրավունքի 3 սկզբունքներին` ուժի և դրա կիրառման սպառնալիքի բացառմանը, տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը։ «Ցանկալին իրականության տեղ մատուցելու Բաքվի մոլուցքը հասել է նրան, որ չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ այս սկզբունքային մոտեցումը»,- շեշտել է Նալբանդյանը։


Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված գործունեությանը, նրանց առաջարկություններին։

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ