Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գագիկ Հարությունյան. Նախագահի ընտրության կարգն առաջին ընտրության պարագայում իրականացվելու է Ազգային ժողովի միջոցով

Գագիկ Հարությունյան. Նախագահի ընտրության կարգն առաջին ընտրության պարագայում իրականացվելու է Ազգային ժողովի միջոցով
23.02.2018 | 11:37

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը չի շտապում մեկնաբանել հարցը, թե նախագահի պաշտոնի ընտրությունը ժողովրդի՞, թե՞ խորհրդարանի կողմից է կատարվում: «Եկեք ես չփորձեմ մանրամասն մեկնաբանել, որովհետև դեռ խոսակցություններ կան Սահմանադրական դատարան դիմելու մասին, իսկ իմ լիազորություններն այնտեղ կավարտվեն մարտի 23-ին, բայց ես խորհուրդ կտամ շատ ուշադիր կարդալ 211-րդ հոդվածը՝ անցումային դրույթների: 125-րդ հոդվածով կա հիմնական իրավակարգավորում, կա նաև անցումային դրույթ, որոնց էությունն անցումային առանձնահատկություն սահմանելն է: 211-րդ հոդվածում հստակ սահմանված է, որ նախագահի ընտրության կարգն առաջին ընտրության պարագայում իրականացվելու է այս եղանակով: Այսինքն՝ հստակ սահմանված է, որ նախագահի ընտրությունն առաջին անգամ կատարվելու է Ազգային ժողովի միջոցով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը: Նա նկատեց, որ Սահմանադրության 7-րդ գլուխը դեռ ուժի մեջ չի մտել, բայց անգամ այդ գլխով հստակեցվում են անցումային դրույթներ, որոնք այդ փուլում այլ լուծումներ են սահմանում՝ «անցման կայունությունը, դինամիկան ապահովելու համար»:

«Մենք Սահմանադրության վրա սկսեցինք աշխատել 2013 թ. սեպտեմբերից: Հոկտեմբերից մշակեցինք հայեցակարգ, որից հետո փոփոխություններ, 2015 թ. եղավ հանրաքվե, 2018-ին մենք դեռ անցումային փուլում ենք, որի նպատակը այս անցումը ներդաշնակ, դինամիկ ապահովելը, իշխանության մեջ վակուում չառաջացնելն է»,- ասաց Գ. Հարությունյանը:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ