Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Սարգսյան. Մեծ խնդիր է դրվում 4-րդ նախագահի վրա՝ ձևավորել նոր նախագահի կերպարը

Արմեն Սարգսյան. Մեծ խնդիր է դրվում 4-րդ նախագահի վրա՝ ձևավորել նոր նախագահի կերպարը
23.02.2018 | 11:38

Թեև Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀԿ-ի նախագահի թեկնածու դառնալու առաջարկը, նա շարունակելու է հանդիպումներ անցկացնել: Նա շարունակելու է հանդիպումները նաև ընտրվելուց հետո: «Այս պահին հետաքրքրությունս այնքան մեծ է, որ եթե չընտրվեմ էլ, կուզեմ շարունակել, որ ավելի խոր հասկանամ, թե ինչ է կատարվում երկրում, որտեղ ենք մենք»,- ասել է Արմեն Սարգսյանը:


Հարցին՝ ինչը ստիպեց համաձայնել, Արմեն Սարգսյանն ասաց, որ գործոնները շատ էին. «Սկսած իմ առջև դրված մեծ պատասխանատվությունից, որին ոչ ասելը ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ: Երկրորդը, ես շատ լավ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում, բայց երբ ՀՀ նախագահի թեկնածու ես, հանդիպում ես մարդկանց, միանգամայն այլ մոտեցում կա թե մարդկանց կողմից, թե քո: Մարդիկ ավելի բաց են շփվում, իրենց սպասելիքներն են ասում: Շատերը կարծում են, որ ՀՀ հաջորդ նախագահը լիազորություններ չի ունենալու, նրանից սպասելիքներ պետք չէ ունենալ: Կա մյուս ծայրահեղությունը, որ ՀՀ նախագահն ամեն ինչ կարող է: Իրականությունը երկուսի մեջտեղում է»: Արմեն Սարգսյանի խոսքով՝ ՀՀ նոր սահմանադրությամբ նախագահը վարչական մեծ լծակներ չունի, բայց ունի պարտականություններ ու լիազորություններ: «Մեծ խնդիր է դրվում 4-րդ նախագահի վրա՝ ձևավորել նոր նախագահի կերպարը, նրա լիազորությունները, նրա ներկայությունը, խորհրդարանական նոր նախագահի մշակույթ ստեղծել»,- ավելացրեց նախագահի թեկնածուն:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ