Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի որոշումները

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի որոշումները
23.02.2018 | 12:06

Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»,- նշված է ԱԳ նախարարի հայտարարությունում։

Դիտվել է՝ 835

Մեկնաբանություններ