Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պետդեպը հայտարարել է Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի ձախողման մասին

Պետդեպը հայտարարել է Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի ձախողման մասին
23.02.2018 | 12:26

Պետդեպի ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հայտարարել է, որ իրավիճակն Արևելյան Գուտայում վկայում է Աստանայում Սիրիայի հարցով բանակցային գործընթացի տապալման մասին։ Նրա խոսքով՝ դեէսկալացիոն գոտիների ստեղծումը եղել է «կեղծիք», իսկ Ռուսաստանը «եզակի պատասխանատվություն» է կրում ամենի համար, ինչ տեղի է ունենում Սիրիայում։

Լարվածության էսկալացիան Դամասկոսի արվարձան Արևելյան Գուտայում, որը գտնվում է սիրիական ընդդիմության վերահսկողության տակ, սկսվել է փետրվարի 20-ին։ ԱՄՆ իշխանությունները հարձակումների և խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրում են Ռուսաստանի իշխանություններին։ Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանն ու Իրանը եղել են Աստանայի երաշխավորներ։ «Նրանք ստեղծել են դեէսկալացիոն գոտիներ, և դրանցից մեկը եղել է Արևելյան Գուտան։ Նրանք այնտեղ մարդկանց սովամահ են արել, չեն թողել մարդասիրական օգնություն, մենք տեսել ենք անմեղ քաղաքացիական անձանց սպանությունները։ Դա դեէսկալացիոն գոտի չէ»,- եզրափակել է նա։ Նաուերթը նշել է, որ հենց դրա հետ կապված էլ ԱՄՆ-ը և այլ երկրներ աջակցում են ժնևյան գործընթացին՝ որպես լավագույն տարբերակի։


Նաուերթի խոսքով՝ ԱՄՆ-ը կձգտի հասնել կրակի դադարեցման 30-օրյա ռեժիմի՝ օգնելու տեղի բնակիչներին և ունենալու մարդասիրական օգնության մատակարարման հնարավորություն։

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ