«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Իշխող կոալիցիան որոշեց Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու առաջադրել Արմեն Սարգսյանին

Իշխող կոալիցիան որոշեց Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու առաջադրել Արմեն Սարգսյանին
24.02.2018 | 11:58

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն որոշեցին Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու առաջադրել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին։ Նա խորհրդարան էր եկել, և ինչպես ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, փակ հանդիպման ելույթ է ունեցել` Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պատկերացումից և ցանկությունից բխող։

Նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն։ Առաջադրման համար անհրաժեշտ ստորագրություններն արդեն հավաքված են։ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն հավաքել են 60 պատգամավորի ստորագրություն: Աղվան Վարդանյանն ասաց` բոլոր պատգամավորները, որ Հայաստանում են, նույնպես կստորագրեն:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ