Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գևորգ Կոստանյան. Այո, կար գաղտնի հրաման, բայց դա չէր ենթադրում զորքի մասնակցություն մարտյան դեպքերին

Գևորգ Կոստանյան. Այո, կար գաղտնի հրաման, բայց դա չէր ենթադրում զորքի մասնակցություն մարտյան դեպքերին
24.02.2018 | 12:28

«Ելք» խմբակցության կազմակերպած Մարտի 1, 2-ի դեպքերի վերաբերյալ խորհրդարանական լսումներում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանի ելույթի ժամանակ դահլիճում դժգոհ արտահայտություններ ու բացականչություններ էին հնչում` չհամաձայնելով նրա գնահատականների հետ։

Սակայն Կոստանյանին դա չէր խանգարում։ Նա անդրադարձավ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայտարարությանը, թե Մարտի 1-ին նախագահն արտակարգ դրություն է հայտարարել՝ առանց արտակարգ դրության մասին օրենքի։
«Այո, օրենք չկար, բայց այդ ժամանակ դրա անհրաժեշտությունն էլ չկար, քանի որ այդ հարցը կարգավորվում էր սահմանադրությամբ։ Սահմանադրության համաձայն, նախագահը կարող էր հայտարարել արտակարգ դրություն և իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ։ Հետևաբար, խոսել, որ արտակարգ դրություն հայտարարելն այդ ժամանակ ապօրինի էր, ներողություն, բայց դա ընդհանրապես հիմք չունի»,- հայտարարեց Կոստանյանը։


Նախկին գլխավոր դատախազն անդրադարձավ նաև պաշտպանության նախարարի գաղտնի հրամանին, որի վերաբերյալ իր ելույթում դարձյալ նշել էր Արթուր Սաքունցը. «Այո, դա գաղտնի հրաման էր, և այդ գաղտնիքը հրապարակելու համար անձինք ենթարկվեցին պատասխանատվության, բայց չափազանց կարևոր է նկատել՝ դա ենթադրու՞մ է զորքի մասնակցություն կամ ներգրավվածություն Մարտի 1-ի միջոցառումներին։ Իհարկե, ոչ։ Որովհետև հետագա բացատրություններում հստակ սահմանվեց, որ այս հրամանը վերաբերում էր զորքը զորանոցային վիճակի բերելու անհրաժեշտությանը, ընդ որում՝ դա պայմանավորված էր նրանով, որ այդ ժամանակահատվածում սահմանին ակտիվացում էր գնում և մի քանի միջադեպ եղավ»։ Այս հայտարարությունից հետո, երբ ներկաները սկսեցին դժգոհություններ հայտնել, Կոստանյանը արձագանքեց. «Ժողովուրդ, ասելով չի, էդ ամեն ինչը գրած ա»:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ

տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում" />
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում