Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արթուր Սաքունց. Կան բավարար փաստեր՝ Մարտի 1-ի համար պատասխանատվության ենթարկելու Ռոբերտ Քոչարյանին և մյուս պաշտոնյաներին

Արթուր Սաքունց. Կան բավարար փաստեր՝ Մարտի 1-ի համար պատասխանատվության ենթարկելու Ռոբերտ Քոչարյանին և մյուս պաշտոնյաներին
24.02.2018 | 12:30

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ-ում լսումների ժամանակ հայտարարեց, որ մարտիմեկյան իրադարձությունների իրավական գնահատականը մինչ այժմ տրված չէ։ Նա նկատեց, որ գլխավոր դատախազության ներկայացուցիչը նորից ներկայացրեց նույն տվյալները, որոնք հայտնի էին մինչ այժմ, հետևաբար այդ գործով նախաքննությունը դոփում է տեղում։


«Մարտի 1-ի գործողությունների հիմնական պատասխանատուն հանդիսանում է այդ ժամանակների իշխանությունը։ ՈՒ՞մ հայտնի չէ, որ Փաստահավաք խմբի կողմից հայտնաբերված զինված ուժերի գաղտնի ներգրավման մասին հրամանը, ու՞մ հայտնի չէ Երևանում առանց արտակարգ դրության մասին հայտնի հրամանը։ Զանգվածային անկարգություններ տեղի չեն ունեցել, և այդ ձևակերպումը սիրում է կրկնել դատախազությունը։ Տեղի է ունեցել պետական ահաբեկչություն՝ իշխանության մարմինների կողմից՝ պետական ռեսուրսների օգտագործմամբ, համատարած զանգվածային բռնությունների կիրառում քաղաքական ընդդիմության և ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որի համար կան բավարար փաստեր՝ պատասխանատվության ենթարկելու Ռոբերտ Քոչարյանին, այդ ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, ՌՈ պետ Վլադիմիր Գասպարյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Հայկ Հարությունյանին։ Նրանք մարդիկ են, ովքեր անմիջականորեն հրամայել են ու նրանց հրամանով է ամեն ինչ կատարվել»,- հայտարարեց Սաքունցը։ Նրա խոսքով՝ չկա բավարար քաղաքական կամք՝ իրավական գնահատական տալ իշխանությունների կողմից քաղաքացիների և ընդդիմության նկատմամբ «լայնածավալ ապօրինության վերաբերյալ»։ Իրավապաշտպանը նկատեց, որ եթե այդ իրադարձությունների ժամանակ հատուկ միջոցներ գործի դրած իրավապահները պատասխանատվության ենթարկվեին, նույնը տեղի չէր ունենա Սարի թաղում՝ 2016-ի ամռանը։ «Քանի դեռ իրավական գնահատական այդ իրադարձությունները չեն ստացել, երաշխիք չկա, որ նման դեպքերը չեն կրկնվի»,- հայտարարեց Սաքունցը՝ ընդգծելով, որ Ազգային ժողովը պետք է ընդունի հայտարարություն ու գնահատական տա այդ իրադարձություններին։

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ