Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չավուշօղլու. Ով Թուրքիայի դեմ դուրս գա՝ գլուխը նարնջի պես կճզմենք

Չավուշօղլու. Ով Թուրքիայի դեմ դուրս գա՝ գլուխը նարնջի պես կճզմենք
24.02.2018 | 22:27

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է «Անթալիայի նարնջի պես ճզմել» յուրաքանչյուր երկրի կամ ուժի, որը դեմ դուրս կգա իրեն` գրում է թուրքական DHA գործակալությունը:


«Այս ժողովուրդը գիտի տեղը եկած ժամանակ դեմ դուրս գալ ամբողջ աշխարհին: Այնտեղ, որտեղ մենք իրավացի ենք, ոչ մի արգելք չենք ճանաչում: Ոչ մեկի առաջ գլուխ չենք խոնարհի: Ով մեր դեմ դուրս եկավ՝ գլուխը կճզմենք, կանցնենք առաջ: Նրանց բոլորին այստեղի նարինջների պես կճզմենք, կանցնենք՝ ինչպես հիմա ենք անում Աֆրինում»,- ասել է Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ