Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արմեն Սարգսյանն այցելել է Մխիթարյան միաբանություն

Արմեն Սարգսյանն այցելել է Մխիթարյան միաբանություն
24.02.2018 | 22:32

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 21-ին այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն: Վանահայրեր Վահան Հովագիմյանը և Նարեկ Դադուրյանը՝ եկեղեցու և վանական համալիրի տարածքով հյուրերի համար կազմակերպած շրջայցի ընթացքում պատմել են միաբանության 300-ամյա պատմության, թանգարանում և գրադարանում պահվող հազարավոր ցուցանմուշների, հինավուրց գրքերի ու պարբերականների, Եվրոպայի հնագույն տպարաններից մեկի ավելի քան 200-ամյա գործունեության ընթացքում կայսերական պալատի հետ համագործակցության մասին: Արմեն Սարգսյանը գրառում է կատարել պատվո հյուրերի մատյանում:


Շրջայցի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել և զրույց է ունեցե միաբանությունում գտնվող Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ, մեր ժամանակների մեծագույն հայագետ Լևոն արք. Զեքիյանի հետ:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ