ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ կտեղափոխվի մայիսին

ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ կտեղափոխվի մայիսին
25.02.2018 | 07:35

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հայտնել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ կտեղափոխվի մայիսին: Դա կհամընկնի Իսրայելի անկախ պետության ստեղծման 70-ամյակին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հիացմունքով է խոսել Սպիտակ տան որոշման մասին:


«Դա Իսրայելի 70-ամյակի համազգային տոնակատարությանն էլ ավելի մեծ ուրախություն կհաղորդի»,- ասել է Նեթանյահուն: ԵՄ երկրները, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ իրենց դեսպանությունները կպահպանեն Թել Ավիվում:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ