Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փակվել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը

Փակվել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը
26.02.2018 | 14:07

Քրիստոնեական եկեղեցիները, որ ղեկավարում են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, կիրակի փակել են տաճարը` որպես քաղաքային իշխանությունների կողմից քաղաքային հարկ գանձելու մտադրությունների և անշարժ գույքի էքսպրոպրիացիայի մասին օրինագծի դեմ բողոքի նշան` հայտնում Reuters-ը:


Հայ առաքելական, կաթոլիկ և հույն ուղղափառ եկեղեցիների առաջնորդները նշել են, որ քրիստոնյաների համար կարևորագույն սրբավայրը փակ կմնա մինչև հետագա ծանուցումը: Կիրակի Իսրայելի կառավարությունը պետք է քննարկեր օրենքի նախագիծ, որը թույլ կտա պետությանը բռնագրավել Երուսաղեմում եկեղեցիների կողմից վերջին տարիներին անշարժ գույքի ընկերություններին վաճառված հողը: Եկեղեցիները նշել են, որ այդ օրենքի պատճառով չեն կարողանում հեշտությամբ գնորդներ գնել իրենց անշարժ գույքի համար: «Այս նողկալի օրինագիծը, ընդունվելու դեպքում, հնարավոր կդարձնի եկեղեցիների հողերի բռնագրավումը»,- ասված է Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս III-ի, Սուրբ Երկրի Կուստոս Հայր Ֆրանչեսկո Փաթոնի, Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հայտարարությունում:


Քաղաքապետարանը, բացի այդ, եկեղեցիներից պահանջում է վճարել քաղաքային հարկ` եկեղեցիներին պատկանող կոմերցիոն նշանակության անշարժ գույքից և արդեն անցել է հաշիվների կալանքի՝ պահանջելով վճարել նաև նախորդ տարիների կուտակած պարտքերը: Եկեղեցիները քաղաքապետարանի գործողություններն անվանել են «ստատուս քվո»-ի խախտում:


«Սուրբ երկրում քրիստոնյաների դեմ համակարգային և աննախադեպ ճնշումները կոպիտ կերպով խախտում են հիմնական, ab antiquo և ինքնիշխան իրավունքները: Այդ պատճառով, որպես բողոքի նշան, մենք որոշել ենք գնալ աննախադեպ քայլի՝ փակելով Սուրբ Հարության եկեղեցին»,- ասված է Երուսաղեմի հայկական պատրիարքարանի, ուղղափառ հունական և կաթոլիկ եկեղեցու ստորագրված հայտարարությունում: Եկեղեցիների առաջնորդները նաև նշել են, որ Իսրայելի իշխանությունների այդ քայլերն իրենց հիշեցնում են նմանատիպ օրենքների մասին, որոնք Եվրոպայում գործում էին տասնամյակներ առաջ հրեաների դեմ:

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ